Օրակարգում չընդգրկել չէինք կարող. Հրայր Թովմասյանը՝ Քոչարյանի գործի մասին
Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցը օրակարգում չընդգրկել չէինք կարող: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու երեկ շտապ կարգով հարցը ներառվել է ՍԴ օրակարգում:
«Օրենքը ասում է, որ գործը կասեցումից հանվում է կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո: Հիմա կասեցման երկու հիմք կար՝ ՄԻԵԴ-ի կարծիքը եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալը: Մեկը հրապարակվել է մայիսի 28-ին, մյուսը՝ հունիսի 18-ին: Ինքս դրա մասին տեղեկացվել եմ հունիսի 19-ի երեկոյան: Դա ուրբաթ օր էր, ես ե՞րբ պետք է այդ հարցն ընդգրկեի օրակարգում, եթե ոչ հենց առաջին նիստին: Իսկ առաջին նիստը երկուշաբթի էր: Այստեղ ի՞նչ տարօրինակ բան եք տեսնում: Չընդգրկելու դեպքում՝ պետք է հարցնեիք՝ ինչու չեք ընդգրկել: Դա նույն է, որ հարցնեք՝ ինչու եք եկել աշխատանքի»,-ասաց նա:
Նա նկատեց, որ Քոչարյանին վերաբերող դիմումները ստացել են 2019-ի մայիս-հունիս ամիսներին. «Սա առաջին գործն է, որի քննությունը տեւել է մեկ տարուց ավելի, իսկ քննությունը նշանակված է հուլիսի 7-ին, դա մեր հերթական նիստի օրն է: Եղել է դեպք, որ վարչապետի խնդրանքով 3 օրում ենք քննել, վերաբերվել է վարկային համաձայնագրերին: Դա նորմալ է»,-հավելեց Հրայր Թովմասյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի