Ես անձամբ դա կանեմ, ավելի քան վստահ եմ, որ կհաղթանակեմ. Ալվինա Գյուլումյանը կգնա մինչեւ ՄԻԵԴ (տեսանյութ)
Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաներում կան այնպիսի կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետեւել, բայց դրանք խորհրդատվական եզրակացություն են եւ ամեն կոնկրետ դեպքում պետք է գնահատվեն, ինչպես նաեւ հնարավոր գործի քննության դեպքում կարող է գնահատվել նաեւ ՍԴ-ի կողմից, դրա համար այս առումով նույնպես ձեռնպահ կմնամ գնահատական տալուց: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:
Նա ընդգծեց, որ ՍԴ այն դատավորները, որոնց լիզորություններն այս փոփոխություններով դադարեցվում են, կարող են վարչական կարգով բողոքարկել, ապա սպառելով ներպետական ատյանները, կարող են դիմել Եվրոպական դատարան: Ես անձամբ դա կանեմ, որովհետեւ իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչեւ վերջ հասցնելու եւ հաղթանակելու:
Հրանտ Նազարյանը եւ Ֆելքիս Թոխյանը նույնպես կարծում եմ, որ չեն լռի, բայց դա իրենց որոշելիք հարցն է: Դա իմ կարծիքն է»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի