Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը մենք դիտարկում ենք՝ որպես Արմեն Գևորգյանի հրապարակային գործունեությանն իշխանության կողմից տրված պատասխան

«Անդրանիկ Գևորգյանը 75 տարեկան է, որևէ պաշտոն չի զբաղեցնում: Նախաքննական գաղտնիքի հանգամանքը հաշվի առնելով՝ ես չեմ կարող մանրամասն տեղեկություններ հայտնել այս գործով, բայց այնուամենայնիվ, կարող եմ վերահաստատել, որ Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքն ամբողջովին ապօրինի է և անհիմն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքին՝ հավելելով, որ դա գնահատում են՝ որպես Արմեն Գևորգյանին առաջադրված ապօրինի մեղադրանքի շարունակություն:

Փաստաբանի խոսքով՝ ողջ փաստական հանգամանքները, որոնք, ըստ իրենց գնահատման, վկայում են այն մասին, որ Անդրանիկ Գևորգյանը որոշակի օժանդակող գործողություններով նպաստել է ենթադրյալ հանցավոր միտումին, հայտնի է եղել դեռևս այն ժամանակ, երբ փողերի լվացման մեղադրանքն առաջադրվում էր Արմեն Գևորգյանին, և հետևաբար՝ տարակուսելի է, թե ինչու է 1.5 տարի անց, նոր օժանդակության տեսքով մեղադրանք առաջադրվում Անդրանիկ Գևորգյանին:

«Ասեմ ավելին՝ որևէ տարակուսանք չպետք է առաջացնի այն հանգամանքը, թե ինչու Անդրանիկ Գևորգյանին այդ մեղադրանքն առաջադրվեց: Արդեն 2-3 ամիս է՝ ԶԼՄ-ներում հրապարակվում են Արմեն Գևորգյանի` որոշակի մասնագիտական կարծիք պարունակող հոդվածները: Իրականում, եթե մենք դրանք ուսումնասիրենք, կնկատենք, որ դրանցում արտահայտված են մասնագիտական կարծիք և լուծումներ: Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը մենք դիտարկում ենք՝ որպես Արմեն Գևորգյանի հրապարակային գործունեությանն իշխանության կողմից տրված պատասխան»,- ասաց փաստաբանը:


Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոներտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության ու այդ դատական ակտը կայացրած Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի ու նրա նկատմամբ սկսված «հարձակումների» մասին՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Արսեն Նիկողոսյանի շուրջ, միանշանակ դատապարտելի է:

«Արսեն Նիկողոսյանին ճանաչում եմ վաղուց: Իմ կարգավիճակից ելնելով՝ առիթ եմ ունեցել նաև իր հետ աշխատել և նաև պատիվ եմ ունեցել Փաստաբանական դպրոցում իր ունկնդիրը լինելու: Նա եզակի արհեստավարժ դատավոր է, ով ունի ամուր կամք և սկզբունքներ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Նա նշեց նաև, որ ունեցել է նրա նախագահությամբ վարվող բազմաթիվ գործեր, երբ իր բողոքը մերժվել է, բայց երբեք իր կարծիքն այդ դատավորի վերաբերյալ չի փոխվել:

«Ավելին, ես սպասում էի՝ երբ պետք է այդ մերժման որոշումը ստանամ, կարդամ, տեսնեմ՝ ինչ է գրել, քանի որ այդ պատճառաբանությունները, որ նա գրում է իր որոշման մեջ, տպավորություն է, թե գիտական թեզ է: Նա իր վճիռները կայացնում է գիտական վերլուծությունների հիման վրա»,- նկատեց Էրիկ Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում