Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառման ժամանակ քրեական գործը դեռ հարուցված չի եղել. (տեսանյութ)
Փորձեցինք հիմնավորել, որ այս գործն ապօրինաբար է քննվում ԱԱԾ–ում։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Ընտրակաշառքի հոդվածով գործը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, պետք է քննվի միայն ՀՔԾ–ում։ Հետևաբար ԱԱԾ–ում հետագա բոլոր գործողությւոններն ապօրինի են։ Նաև լուրջ փաստարկներ ենք ներկայացրել, որ սա քաղաքական գործընթաց է։ Փաստաթղթերը հայտնաբերվել են 2019թ. փետրվարի 5–ին։ Փետրվարի 6–ին կոնկրետ անձի հարցաքննության ժամանակ հարց ա տրվել, որ այս փաստաթղթերից տպավորություն կա, որ ընտրողների ձայներ ա գնվել, պատասխան չի հնչել և միայն հունիսի 5–ի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի, վերհիշեցին, որ նման ինչ–որ հանգամանք կա և նույն անձին պետք է նորից հարցաքննել՝ հունիսի 8–ին։ Հարցաքննությունից նոր փաստական տվյալ չեն ստացել, արձանագրությունից է երևում։ Եվ այդ նույն փաստաթուղթը ամսի 10–ից զննում են ու գործ են հարուցում։ Այսինքն՝ կա մեկ փաստաթուղթ, որը փետրվարի 5–ին հանցագործության հատկանիշներ չէր պարունակում, հայտարարությունից հետո հանկարծ սկսեց պարունակել՝ առանց նոր փաստական տվյալի ձեռքբերման»,– ասաց փաստաբանը՝ նշելով, որ գործի հարուցման պահին հիմքում եղել է միայն այդ փաստաթուղթը։
Փաստաբանն անդրադարձավ նաև Ծառուկյանի ելույթից հետո վարչապետի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառմանը։
«Ծառուկյանի հայտարարությունից ժամեր անց Մանե Գևորգյանը գրել է՝ կարծում ենք Գագիկ Ծառուկյանն անհանգստացած է մի շարք քրեական գործերի ընթացքով, այդ թվում՝ ընտրակաշառքների վերաբերյալ։ Բայց այդ պահի դրությամբ նման քրեական գործ հարուցված չի եղել։ Սա առաջին փաստարկն է, որից ակնհայտ է, որ այստեղ քաղաքական երանգներ են առկա»։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի