Եթե նախկինում ունեինք սոցիալ-տնտեսական, ապա այսօր կա նաև քաղաքական ճգնաժամ, և սրա միակ մեղավորն իշխանություններն են․ Արման Աբովյան (տեսանյութ)
Այս պահին ընթանում են շատ կոնստրուկտիվ բանակցություններ, քաղաքական պրոցես է գնում, բայց մանրամասներ չեմ կարող հայտնել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծելուն։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն երկու նախաձեռնությամբ է հանդես գալու, առաջինը՝ վերոնշյալ հանձնաժողովի ստեղծումն է, երկրորդը՝ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ խմբակցությունը կաջակցի կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, եթե այն նախագահի ԼՀԿ ներկայացուցիչը։
«Ես կարծում եմ՝ ոչ մենք, ոչ մեր գործընկերները նախապայմաններով չենք խոսում, դրա հետ մեկտեղ, իհարկե, հարգանքով ենք վերաբերում պարոն Մարուքյանի կարծիքին։ Կրկնեմ՝ ոչ մի մանրամասն չեմ հաղորդելու այս պահին։ Նույնը Սահմանադրական դատարանի մասով, շատ ակտիվ, բարեկամական ընթացքում է պրոցեսը»,- ասաց Արման Աբովյանը։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի շարք անձինք իրենց ԲՀԿ-ի անդամատոմսերը գետնին են նետել։ Արման Աբովյանը նշեց, որ անդամատոմսերից հրաժարվելու վերաբերյալ տեղեկություններ չունի, սակայն, հայտնեց, որ 4000-ից ավելի մարդ դիմել է՝ ԲՀԿ շարքերում ընդգրկվելու համար։
«Իշխանությունները շարունակում են տեղեկատվական լկտի գրոհները։ Ընդ որում, այն մեթոդիկան, որով իրենք աշխատում են, այնքան կանխատեսելի է, որ նույնիսկ մեկնաբանելու թեմա չկա։ Սա այն տրամաբանության մեջ է՝ կոշտ վարկաբեկման, որն այսօր իշխանություններն իրականացնում են։ Տարբերակ չունեն, պետք է ինչ-որ մի կերպ քողարկեն քաղաքական հետապնդումները»,- ասաց նա։
Արման Աբովյանի կարծիքով՝ այն, ինչը վերջին օրերին կատարվում է ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի շուրջ, ոչ թե նեղ կուսակցական, այլ պետական խնդիր է։
«Այն ճանապարհը, որն ընտրել են իշխանությունները, տանում է դեպի կոլապս։ Եթե մենք նախկինում ունեինք տնտեսական, սոցիալական կոլապս, ապա այսօր ունենք ակնհայտ քաղաքական ճգնաժամ։ Եվ սրա միակ մեղավորը իշխանություններն են»,- նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «պետք է արգելել այն կուսակցության գործունեությունը, որը ժողովրդի ազատ կամքի արտահայտման վրա համակարգված բռնանում է», Արման Աբովյանը նշեց․ «Խորհուրդ կտամ վարչապետին ուսումնասիրի այն պետությունների փորձը, որոնք կուսակցություններն արգելում էին։ Օրինակ, ֆաշիստական Գերմանիան, երբ 1930-ականներին Կոմունիստական կուսակցության գործունեությունն արգելեց։ Բոլոր փորձերը լռեցնելու կուսակցություններին, դրանց առաջնորդներին, պարզապես փաստում են նրա մասին, որ այսօր շատ ակտիվ նեոլիբերալ ֆաշիսզմի որոշակի տարրեր են ձևավորվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի