Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Տեսանյութեր

Արթուր Վանեցյանի հետ լինելու է այն, ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ. վստահ եմ. Պատրաստ ենք դիմավորել ԱԱԾ-ին

Այս իշխանությունը հավաքելու է իր իրերն ու չքվի՝ ուզի՞ դա, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանն այլ ճանապարհ չունի, ուզի թե չուզի՝ պետք է դիմի այդ քայլին, և որքան շուտ՝ այնքան լավ իր համար։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Իրավապաշտպանը պատմել է, որ 5 կուսակցությունով, այդ թվում «Հայրենիք» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Ըստ Արսեն Բաբայանի՝ ՀՀ-ում առաջին անգամ արտախորհրդարանական ուժերն այսքան ուժեղ և այսքան միասնական են, ունեն մեկ հստակ պահանջ, ըստ որի՝ այս կառավարությունը պետք է հեռանա․

«Եթե մենք ուսումնասիրում ենք այս իշխանության պաշտոնավարման ընթացքում տարբեր ուժերի հայտարարություններն ու դրանց արձագանքները, ապա տեսնում ենք, որ որոշակի ժամանակ անց իշխանությունն այդ կոչերին հետևում է, այլ բան է, սակայն՝ ուշացումով։ Այնպես որ, ընդդիմադիր ուժերը հիմա կոչ են անում, որ այս կառավարությունը պետք է անհապաղ հեռանա։ Վստահ եմ՝ այս իշխանությունը վաղը ներողություն է խնդրելու ամբողջ պետական կառավարման համակարգի հերն անիծելու համար։ Այս իշխանությունը հավաքելու է իր իրերն ու չքվի՝ ուզի՞ դա, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանն այլ ճանապարհ չունի, ուզի թե չուզի՝ պետք է դիմի այդ քայլին, և որքան շուտ՝ այնքան լավ իր համար եւ Հայաստանի համար։ Որովհետեւ բոլորս ենք տեսնում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի կառավարման համակարգում»,- ասել է Արսեն Բաբայանը։

Նրա խոսքով՝ եթե կորոնավիրուսը համեմատում են պատերազմի հետ, ապա վատ իշխանությունը պատերազմի պայմաններում որակվում է՝ որպես վատ հրամանատարական կազմ, իսկ այդ պարագայում վատ հրամանատարական կազմը պարտավոր է լքել իր դիրքերը, կառավարումը, որովհետեւ իրական դավաճանն այն է, որ տեսնելով, որ չի կարողանում մարտ վարել, շարունակում է պաշտոնավարել։

Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականը պահանջող «Հայրենիք» կուսակցության ունեցած ռեսուրսներին՝ ապա, ըստ Բաբայանի, նոր կառավարության ձևավորման հարցը պետք է լուծվի քաղաքական ուժերի խորհրդակցությունների, միացման ճանապահով, ուստի որպես ռեսուրս՝ պետք է դիտարկել ժողովուրդն ու հանրությունը։

«Իսկ Արթուր Վանեցյանն ունի և հանրության, և ժողովրդի աջակցությունը, և դրա վկայությունն է մեր կուսակցության շարքերի աննախադեպ համալրումը»,- ասել է Արսեն Բաբայանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի և գործող կառավարության այլընտրանքն ազգային համաձայնության կառավարությունն է, որը պետք է ստեղծվի քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների միասնական ուժերով, իսկ կառավարությունը պետք է լինի անցումային։

«Այս նոր ձևավորվող կառավարությունը պետք է պետությանը պատրաստի արտահերթ ընտրությունների՝ նախապես իրականացնելով «Կուսակցություների մասին», «Ընտրական օրենսգրքի» մասին, էլի մի քանի օրենքներում փոփոխություններ, որի նպատակը պետք է լինի քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելը։ Այս անցումային կառավարությունը պետք է կարողանա նաև երկիրը դուրս հանել այս արտակարգ իրավիճակից, իսկ դրա համար արդեն իսկ կա համախմբում. հայտնի քաղաքական ուժերը հավաքվել են մեկ քաղաքական օրակարգի շուրջ, ես չեմ ուզում առանձնացնել ոչ Արթուր Վանեցյանին, ոչ Գագիկ Ծառուկյանին, որովհետև այս համախմբման մեջ էական չէ անձը։ Չեմ էլ ուզում քննարկել, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, ազգային համաձայնության կառավարության ձևավորման ընթացքում այդ անձը տեսանելի կլինի, սակայն պետք չէ նախապես հենվել այդ անձի վրա»,- ասաց Արսեն Բաբայանը։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը մտավախություն չունի, որ Ազգային համաձայնության կառավարությանը հասնելու ճանապարհին իշխանությունն ինչ-որ պահի կարող է մեկուսացնել Արթուր Վանեցյանին։

«Արդեն 5-6 ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը տվել է հրահանգ՝ որևէ պատրվակով մեկուսացնել Արթուր Վանեցյանին։ ԱԱԾ նախկին տնօրենն ու ոստիկանապետը փոխվեցին, որովհետև նրանք կարողացել էին բացատրել Նիկոլ Փաշինյանին, որ չկա որևէ հիմք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մեկուսացնելու համար։ Այսօր տեսնում ենք մի 29-ամյա երիտասարդի, որը չունի սպայի փորձ, միանգամից նշանակվել է ԱԱԾ տնօրեն և իրականացնում է քաղաքական հետապնդում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ։ Ընդ որում ապօրինի։ Երբ Ծառուկյանը ելույթից հետո դուրս եկավ Ազգային ժողովի բակ՝ հարցաննության գնալու, մենք տեսանք, որ այնտեղ էր մի վեց մեքենա, հատուկ ջոկատայիններ, որ նրան տանեն ԱԱԾ։ Բայց երեկոյան պարոն Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից եւ գնաց տուն, քանի որ չկարողացան նրան ձերբակալելու հարցը հենց այդ օրը լուծել։ Ես վստահ եմ, որ Արթուր Վանեցյանի հետ լինելու է այն, ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց մենք պատրաստ ենք դիմավորել թե՛ ԱԱԾ-ի, թե այլ ուժային կառույցների ներկայացուցիչներին, պատրաստ ենք դիմավորել, բայց վերջում հաղթելու ենք հաստատ»,- ասել Արսեն Բաբայանը՝ նշելով, որ ունեն նաև սցենարներ այն դեպքերի համար, երբ կուսակցության ղեկավարը քաղաքական պայքարի ինչ-որ փուլում մեկուսացվի։

Ինչ վերաբերում է պարետի վերջին որոշումներին, մասնավորապես քաղաքացիների համար անձնագիրը մոտը պահելու պարտադիր պայմանին, Արսեն Բաբայանը պնդել է, որ պարետը, որի մասին սահմանադրությունում մեկ բառ չկա, վաղուց վերազանցել է իր լիազորությունները։ Ըստ Բաբայանի՝ այս որոշումը հերթական ապօրինությունն էր, ինչպես եւ ռեստորաններ փակելու որոշումները, որոնց համար այդ ռեստորանների տերերը կարող են դատ բացել ընդդեմ պարետի եւ շահել։

Համավարակի հետեւանքները հաղթահարելու կառավարության 18 ծրագրերը «Հայրենիք» կուսակցությունը վերլուծել է եւ շուտով դրա արդյունքները կներկայացնի հանրության դատին․

«Եվ մարդիկ կտեսնեն, թե ինչ անհեթեթ պատկեր է առաջացել այս կառավարության գործունեության արդյունքում։ Արտակարգ դրությունը պահում են հանրության ձայնը լռեցնելու համար։ Նույնիսկ Արտակաչգ դրության ռեժիմի պայմաններում հարյուրավոր մարդկանց են բերման ենթարկում։ ԱԴ դադարեցման պայմաններում դուք կտեսնեք, թե դժգոհության ինչ ալիք է բարձրանալու»։