Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

ԲՀԿ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության ամբողջ կազմի հրաժարականը․ Նաիրա Զոհրաբյան

Այն, ինչ իրականացվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, նաեւ իմ դեմ, հստակ քաղաքական հաշվեհարդար է եւ քաղաքական հետապնդում։ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։

«Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե իրավական գործընթաց է, բայց չի կարելի այդքան ծիծաղելի լինել եւ նման հայտարարություններ անել։ Ամեն ինչ սկսվեց, երբ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ խորհրդի նիստում հայարարություն արեց, որը ոչ մի վիրավորական, որեւէ անպարկեշտ արտահայտություն չէր պարունակում, միայն կառավարության ձախողումների մասին էր։ Եթե դուրս գանք եւ միջին վիճակագրական քաղաքացուն հարցնենք՝ ձեր կյանքում ինչ-որ բան փոխվե՞լ է հեղափոխությունից հետո, եթե նա ասի՝ այո, ես նրանից էլ, ձեզանից էլ ներողություն կխնդրենք։ Միայն մենք ե՞նք ասում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվել է, վարչապետն ինքն է ասում, որ անցնում ենք դժոխքի միջով, առողջապահության նախարարն է տրագիկ դեմքով մռայլ կանխատեսումներ անում։ Համեմատվեք տարածաշրջանի երկրների հետ եւ կտեսնեք, թե ինչ ողբալի պատկեր է այստեղ։ Երբ ամբողջ աշխարհը, նաեւ մենք կոչ էինք անում քայլեր ձեռնարկել, նրանք ուրախ դեմքով դիմավորում էին Իտալիայից ժամանող չվերթը, բուկլետներ էին բաժանում փողոցներում, «Այո»-ի քարոզարշավ էին անում, երկու հոգի մահացել է հիվանդանոց չկարողանալ հասցնելու պատճառով։ Հիմա մենք ուզում ենք ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կքննի կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը։ Նրանց առջեւ այդ հարցերը դրվելու են։ Եթե ամեն ինչ ճիշտ են արել, էլ ի՞նչ ունեն վախենալու։ Եթե առավոտ շուտ մարդիկ քնից վեր են թռչում մեգաֆոնից հնչող վարչապետի ձայնից, որը անընդհատ նույն բանն է ասում՝ կրեք դիմաք, լողացեք ալկոգելով, սոցիալական տարածություն պահպանեք։ Հիմա ես հարց եմ տալիս վարչապետին, պարոն վարչապետ, եթե մարդիկ այդ ամենն անում են, ինչպես եք լուծելու նրանց խնդիրները, սոցիալական ու տնտեսական։ Թե չէ մեղքը գցել մարդկանց վրա․․․ Չեն արել անհրաժեշտ քայլեր վարակի շղթան կոտրելու համար, մարդիկ հայտնվել են ծանր սոցիալական վիճակում։ Կարող եմ կանխատեսում անել, որ հուլիսի 13-ին էլ են երկարաձգելու արտակարգ դրությունը»։


Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ԲՀԿ քաղխորհրդի նույն նիստից առաջ Գագիկ Ծառուկյանը նույն այգում հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ, Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե Գագիկ Ծառուկյանը չի թաքցրել իր հանդիպումները եւ կարող է հանդիպել ու հետ եւ երբ ցանկանա․

«Նախապես խնդրագի՞ր պետք է լրացնեն ընդդիմադիր գործիչները՝ իրենց հանդիպումները կազմակերպելու համար, թե՞ իշխանությունն ուզում է գրպանի ընդդիմություն, գրպանի կոճակներն էլ վրայից կոճկած։ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո բոլոր մարզպետներով, մարզպետների բաջանաղներով, մորքուրներով ու մորքուրի գանձերով, թաղապետերով ու նրանց կոֆե եփողներով, քաղաքապետիկներով սկսեցին արշավը։ Ես ադեկվատ կգնահատեի, եթե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների վերաբերյալ ասեին՝ էս ինչ եք ասում, եկեք քննարկում անենք, ապացուցենք, որ ժողովուրդն իդեալական է ապրում, տնտեսական հեղափոխություն է եղել։ Բայց նրանք անցան հայհոյանքների ու քրեական գործերի հարուցման, ինչը փաստարկների բացակայության վկայությունն է»։

Սաթիկ Սեյրանյանը հիշեցրել է, որ եւ ԲՀԿ քաղխորհրդի նիստում, եւ հունիսի 16-ին Գագիկ Ծառուկյանի ելույթներում չի հնչել Նիկոլ Փաշինյանի անունը, եւ լրագրողներն ու հանրությունն ուզում են իմանալ, եթե Գ․Ծառուկյանն ասում է՝ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, դրա մեջ մտնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է․

«Միանշանակ, ԲՀԿ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության ամբողջ կազմի հրաժարականը։ Ինչո՞ւ, որովհետեւ այս կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները, որովհետեւ տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Եթե Ֆեյք ինդուստրիան գործի են դնում, թե դավաճանություն է այս պահին կառավարությանը մեղադրելը, ապա հիշեցնեմ, որ Իտալիայում, օրինակ, վարչապետին կանչում են հարցաքննության՝ կորոնավիորսւսով պայմանավորված»։

Կառավարման որակի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իշխանությունների պահվածքից երբեմն մանկապարտեզի տպավորություն է ստանում․

«Մարզպետներն ամբողջ օրը ստատուս գրելով են զբաղված, դրանց գրառումները նայելով զարմանում ես՝ յա, այսպիսի մարզպետ էլ կա՞։ Կամ կառավարության հետ հարուցպատասխանի ժամանակ մեկ էլ ճլըպ, տեսնում ես կառավարության անդամներից մեկն է էլի ստատուս գրել, կամ բերանը ծռած ինքն իրեն նկարել դրել Ֆեյսբուքում։ Մարդը փոխանակ հետեւի նիստին, գուցե իրեն հարց են տալիս, պրիկոլ է անում, ձեռ է առնում ընդդիմությանը։ Կարծես մանկապարտեզ լինի։ Ողբամ զքեզ հայոց պետականություն», ասել է Նաիրա Զոհրաբյան: