Երբեք չեմ բացառել խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Միանշանակ է՝ այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018-ից հետո դրել է Ղարաբաղի հարցի և ընդհանրապես, տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության քաղաքականության վրա: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը:
«Կարծում եմ՝ դա տեսանելի է միջազգային հանրությանը, իսկ այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է երկար ժամանակ, հենված է ռազմաշունչ հայտարարույթունների տրամաբանության վրա: Կարծում եմ՝ նման հայտարարությունների հիմնական նպատակն է, որ Արցախի, Հայաստանի ժողովուրդը և ընդհանրապես՝ Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող է այդ ռազմաշունչ արտահայտությունների վրա հիմնված քաղաքականությունը պայմանականորեն լինել արդյունավետ»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ նախ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով, առավել ևս Արցախի հարցում, ընկալելու սովորություն, մշակույթ չունի և ընդհանրապես նման բանը բացառվում է, բացի այդ, մենք ասել ենք, որ բացառված է որևէ սպառնալիքի ներքո Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրվի:
«Քանի որ, այս հանգամանքների բերումով այդ ռամզաշունչ տրամաբանությունն արդյունավետ չէ, նրանք հայտնվում են տեղապտույտի մեջ: Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու, թե ինչու են այսքան ժամանակ այդ ռազմաշունչ տրամաբանությամբ գնում առաջ: Դա իրենց հայեցակարգն է, որն անում են արդյունքի հասնելու, և ինչո՞ւ արդյունքի չեն հասնում: Օդում կախված այս հարցին պատասխանելու համար Ադրբեջանը ևս մի աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որ ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի վրա, բայց սրանով տեղապտույտն ավելի է խորանում»,- ընդգծեց վարչապետը:
Նա հավելեց, որ իր կոչը Ադրբեջանի նախագահին շարունակում է մնալ նույնը՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել և ի վերջո, հրապարակային համաձայնել իր առաջարկած բանաձևի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար, ուրիշ բանաձև չկա:
Պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հարցրեց, արդյո՞ք Փաշինյանն այդ կոչերից հետո տեսնում է որոշակի քննարկումների ձևավորման պահանջ ադրբեջանական հասարակության ներսում, որին վարչապետն արձագանքեց. «Ես տպավորություն ունեմ, որ դիսկուսրի առումով Արդբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ ես, օրինակ վարչապետի կարգավիճակով, չէի խորշում խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ»:
Նա կարծիք հայտնեց, որ այդ ռազմատենչ հռետորաբանության աստիճանի բարձրացումը նաև ներքին վախերն են. «Ժամանակակից տեխնոլոգիաների և կոմունիկացիոն գծերի առկայության պայմաններում՝ հետաքրքիր հնարավորություն է Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելը՝ հասկացնելով, որ Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար ոչ միայն լինել ազգային անվտանգության հարց, այլև կարող է լինել ունեցվածքի, իշխանության պահպանության հարց, բայց ժողովուրդների համար սա շատ ավելի լայն կոնտեքստ ունի: Ես երբեք չեմ բացառել՝ տեսնելով, որ Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, բաց, անկեղծ և մենք պետք է իմանանք, որ առնվազն այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»,- ասաց նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի