Մեզ հարկավոր է նոր Սահմանադրություն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդեն բավական երկար ժամանակ գործում է հանձնաժողովը եւ պետք է անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, որ երկրի Սահմանադրությունը պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվի: Բայց պետք է նաեւ ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, սովորաբար Սահմանադրության մեջ փոփոխություններն արվում են քաղաքական նպատակահարմարություններով. «Մենք այդպիսի փորձ ունենք եւ նման քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր է կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը, կոնկրետ անձանց, անձանց շրջանակի համապատասխանեցնելը: Այս առումով ես կարծում եմ, որ գուցե այս ընկալումն է, որ մեզ բերել է որոշակի խնդիրների: Բայց հիմա ես եկել եմ այն համոզման, որ ոչ թե անհրաժեշտություն կա Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն նոր Սահմանադրություն ընդունելու:
Երբ նաեւ վարչապետի կարգավիճակով շատ պրոբլեմների մեջ խորամուխ եմ լինում, արձանագրում եմ մի իրողություն, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի եւ քաղաքացու կամքի միջեւ: Կարծում եմ՝ կարեւոր պատճառներից մեկն այն է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխություն, որը քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի ու պետական կարգի ձեւավորմանը»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ ԽՍՀՄ ժամանակ կար ստալինյան Սահմանադրություն, բրեժնեւյան Սահմանադրություն, եւ հիմա այդ իներցիայով Հայաստանում ամեն անգամ ահմանադրությունների տեքստերը կապվել են անձերի, քաղաքական խմբերի, ապագայի հետ կապված իրենց խմբային պատկերացումների հետ. «Այսօր ունենք հնարավորություն այս շղթան կտրել»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի