Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացնում ԿԲ նորընտիր նախագահին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայաստանի կենտրոնական բանկ, որտեղ աշխատակազմին ներկայացնում է ԿԲ նոր նախագահին՝ Մարտին Գալստյանին:
«Մենք այսօր հրաժեշտ ենք տալիս ԿԲ նխագահ Արթուր Ջավադյանին եւ այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանը:
Պարոն Ջավադյան, ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս ը ընթացքում ձեր կատարած աշխատանքի եւ ներդրման համար : Պարոն Գալստյան ուզում եմ ձեզ շնորհավորել եւ հաջողություն մաղթել ԿԲ նախագահի պաշտոնում ձեր գործունեության մեջ»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Մարտին Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ, բավական երկար ժամանակէ աշխատում է բանկային համակարգում. «Ընդհանրապես, կարող եմ իմ տպավորությունները կիսել վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ, եւ կարող եմ արձանագրել, որ ԿԲ-ում բավականին լավ թիմ եւ կորիզ է ձեւավորվել, որը ընդհանուր առմամբ, կանխորոշում եւ եւ աշխատում է մեր ԿԲ-ի կայունության վրա: Ակնհայտ է, որ անկախ բոլոր քննադատություններից, որ բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարեւոր ձեռքբերումներից է, եւ բանկային համակարգը ՀՀ-ում կայացած է ու կայուն է:
Այն, թե ինչպես ֆինանսական համակարգը, բանկային համակարգը դրսեւորեց իրեն մի շարք ֆինանսական կամ քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում հեղափոխության շրջանում, այդ թվում կորոնավիրուսի ճգնաժամային վիճակում, դրա ամենավառ վկայությունն է:
Այս փոփոխությունը, որ հիմա տեղի է ունենում, կարեւոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն: Մյուս կողմից սա խորհրդանշում է առանց կայունության խաթարման փոփոխությունների, բարեփոխումների զարգացման կուրսը եւ անհրաժեշտությունը»,-ասաց վարչապետը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի