Փաշինյանը միայնակ է թողել հայ ժողովրդին այս աղետին դեմ հանդիման. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ հունիսի 12-ին, նույնպես ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ է, որի աջեւից մոտ մեկ ժամ առաջ բերման են ենթարկվել հասարակական քաղաքական գործիչներ, այդ թվում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչների։
«Ինձ ստիպել են այստեղ գալ իշխանությունների հակապետական գործողությունները, արտակարգ դրության երկարացումը եւ մտահոգ քաղաքացիների բողոքի ակցիան, իշխանությունների՝ բերման ենթարկելու մտադրությունը»,- նշեց նա։
Ըստ Շարմազանովի արտակարգ դրության երկարացումը կամայական բնույթ է կրում․ «Իշխանությունը արտակարգ դրությունը երկարացնում է իր մոտալուտ վախճանը երկարաձգելու համար։ Նրանք որեւէ բան չեն արել առողջապահական կոլապսը չեղարկելու համար, բայց արտակարգ դրությունը երկարաձգում են, որ մարդկանց ազատ խոսքի իրավունքը սահմանափակեն, սա բռնատիրական ռեժիմներին հատուկ գործելաոճ է։ Փաշինյանը մսխել է ժողովրդի վստահությունը, միայնակ է թողել հայ ժողովրդին այս աղետին դեմ հանդիման եւ հիմա նրան մնացել է ճնշել ազատ խոսքը, իսկ ոստիկանությանը փորձում է դարձնել իր համար վահան։ Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրությունը օգտագործել է իր քաղաքական ընդդմիախոսների դեմ կոմպրոմատներ հավաքելու, լռեցնելու համար։ Այս մահերի քաղաքական պատասխանտուն իրենք են ապիկար կառավարմամբ, եթե Փաշինյանը կարծում է, թե ռեպրեսիայի մեթոդներով կարող է ուժեղացնել սեփական իշխանությունը, նա սխալվում է»։
Շարմազանովի խոսքով՝ իշխանությանը լքում են անգամ նրա երբեմնի դաշնակիցները, նրանք, որոնց հետ նա ժամանակին կառավարություն է կազմել, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը, ըստ նրա երբեւէ այնքան ուժեղ չի եղել, ինչքան հիմա։
Հարցին՝ արդյոք այդ արտախորհրդարական ուժերն ունեն վարչապետի թեկնածու, Շարմազանովը պատասխանեց․ «Կլինեն հազարավոր մտավորականներ, թեկնածուներ, որոնք ավելի լավ կկառավարեն, քան այս ապիկար իշխանությունները։ Իսկ թեկնածուներ կան։ Մենք համախմբվում ենք ոչ թե թեկնածուների շուրջ, մենք պետք է համախմբվենք գաղափարի շուրջ»։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ իրավաբանները, որ ԱԺ-ի մոտից բերման էին ենթարկվել, բոլորը ազատ են արձակվել ոստիկանության բաժնից։ Իսկ ի աջակցություն նրանց՝ ոստիկանության մոտ հավաքաված մի քանի տանսյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել։
Ոստիկանությունը 3 րոպե ժամանակ էր տվել քաղաքացիներին՝ հեռանալու ոստիկանության շենքի մոտից, այնուհետեւ բերման ենթարկվել։ Մի քանի տանսյակ քաղաքացիներ՝ այս թվում հասարակական-քաղաքական գործիչներ հավաքվել էին ոստիկանության շենքի մոտ այն բանից հետո, երբ ԱԺ-ի մոտ անցկացրած բողոքի ակցիայից հետո բերման էր ենթարկվել 4 իրավաբան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Արմեն Գալստյանը, Բաբկեն Հարությունյանը։ Նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։
Իրավաբանները կանգնած էին միմյանցից սոցիալական հեռավորության վրա, անցկացնում էին, իրենց խոսքով, միայնակ ակցիաներ, և ընդգծում, որ չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։ Այնուամենայնիվ, ոստիկանները պնդեցին, որ դա հավաքների արգելման խախտում է եւ բերման ենթարկեցին նրանց։
Այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրությունը մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգելու կառավարության որոշումը։ Իրավաբանները նրանց կոչ էին անում քննարկման ընթացքում ներկայացնել հավաքների սահմանափակումները վերացնելու պահանջ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված եւ ըստ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքներ


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է