Երեք ամիս չաշխատող քաղաքացուն ոստիկանները թույլ չտվեցին ակցիա իրականացնել Կառավարության դիմաց (տեսանյութ)
Պարետի որոշմամբ՝ մարտի 21-ից չեն գործում խաղատները։ Խաղատներից մեկի աշխատակից Գարիկ Կիրակոսյանը արդեն մոտ 3 ամիս է չի աշխատում։ Նա այսօր եկել էր Կառավարության շենքի դիմաց՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին ակցիա իրականացնել։
«Պետությունից ոչ մի աջակցություն չենք ստացել, ոչ մի ծրագրից չկարողացանք օգտվել։ Այո, գործատուն մեզ օգնել է չաշխատած ժամանակ, բայց նա միշտ չի կարող եկամուտ չունենալու դեպքում մեզ օգնել։ Բացի այդ, մենք ձրիակեր չենք և իմ խնդրանքն է, որ պարետը թույլ տա մեզ աշխատել»,- ասաց քաղաքացին։
Գարիկ Կիրակոսյանի խոսքով՝ խաղատների և ակումբների 1000-ից ավելի աշխատակիցներ իր կարգավիճակում են, բայց քանի որ երկրում արտակարգ դրություն է, չեն կարողացել բոլոր մասնակցել ակցիայի․ «Ես լիազորված եմ 1000-ից ավելի աշխատողների անունից խոսել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և այլ օբյեկտներ ժամանակավոր փակվել էին։ Խաղատների գործունեությունը դեռևս թույլատրված չէ, իսկ ակումբները գործում են մասամբ։ Օրինակ, բարերի և խմիչքների մատուցման համանման կետերում բացառվում են ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի