Հայաստանում տեխնիկապես հնարավոր է գաղտնալսել մարդու հեռախոսը, նույնիսկ՝ առանց դատարանի որոշման
Հայաստանում կոնկրետ գործի շրջանակներում դատարանի որոշմամբ հեռախոսները գաղտնալսելու իրավունք ունեն ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, զուտ տեխնիկական տեսանկյունից, օպերատիվ գաղտնալսման հնարավորություն կա, որի մասին մարդը կարող է եւ չիմանալ: Այս մասին հունիսի 9-ին իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի ֆոնին ընդունված նոր օրենքը թույլ է տալիս մետատվյալներ հավաքել, որոնք կապված չեն անձի հետ, սակայն, վերլուծելով դրանք, կարելի է կարեւոր տեղեկություններ իմանալ նրա մասին: Նա հավելեց, որ, ընդհանուր առմամբ, անվտանգության տեսանկյունից գաղտնալսումից բջջային կապն ավելի խոցելի է, քան մեսենջերները:
Facebook-ում միջնորդը միայն ադմինիստրատորն է, որը կարող է տեսնել նամակագրությունը: «Դա որեւէ հետեւանք չի ունենա, եթե դուք, օրինակ, դատական գործով չեք անցնում: Այդ դեպքում տվյալները տեսականորեն կարող են օգտագործվել: Facebook-ը վեց ամիս պահում է անգամ ջնջված հաղորդագրությունները: Քիչ հավանական է, սակայն տեսականորեն հնարավոր է, որ նամակագրությունը նույնիսկ հանրային տիրույթում հայտնվի: Ինչ վերաբերում է այս ցանցով զանգերին, ապա դրանք ավելի անվտանգ են, քան նամակագրությունը»,- նշեց Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ WhatsApp-ը եւ Viber-ն այս տեսանկյունից ավելի լավ են պաշտպանված, սակայն դրանց հնարավորությունները դեռ լիովին անհայտ են, եւ կան կասկածներ, որ WhatsApp-ն ակտիվորեն համագործակցում է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ:
«Մեսենջերներում խնդիրն այն է, որ դուք գրանցվում եք բջջային հեռախոսահամարով, եւ եթե ինչ-որ մեկը կարողանա ստեղծել ձեր SIM քարտի պատճենը, ապա կարող է ձեր փոխարեն SMS ստանալ: Սակայն մեսենջերներում կան կարգավորումներ, որոնք թույլ են տալիս հատուկ գաղտնաբառ ստեղծել, եւ երբ ինչ-որ մեկը որոշի ձեր փոխարեն գրանցվել մեսենջերում, ապա կպահանջվի այդ գաղտնաբառը, որը հայտնի է միայն ձեզ»,- պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետը նշեց սմարթֆոնների օպերացիոն համակարգերի թարմացման եւ էկրանին պաշտպանիչ PIN կոդի տեղադրման կարեւորությունը, ինչը լրացուցիչ կպաշտպանի ձեր հեռախոսը:>
</p


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է