Այսինքն՝ մենք որ այստեղ քննարկում ենք անում, էս սաղ թատրոն է հա՞. Սուրեն Գրիգորյանը՝ ընդդիմադիրներին
Ի՞նչն է աննորմալ, բերվել է նախագիծ, ներկայացվել են փաստարկներ, մտագոհություններ եւ այդ մտագոհություններն ընդունվել են, այդ քննարկումն իրոք քննարկում է եղել եւ ունենք այն ինչն ունենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
«Տիկին Զոհրաբյան, պարոն Մելքումյան որպես ավագ գործընկեր ինձ պարզաբանեք՝ ի՞նչ ենք մենք ասում, դուք ասում եք՝ եթե կառավարությունն ի սկզբանե համաձայն չէր, չբերեիք։ Մենք այստեղ ինչո՞վ ենք զբաղված։ Այսինքն՝ մենք որ այստեղ քննարկում ենք անում, էս սաղ թատրոն է հա՞, որ փաստարկներ ենք բերում, հակափաստարկներ ենք բերում։ Ինչո՞ւ ենք բաժանել առաջին եւ երկրորդ ընթերցում։ Ամենատարօրինակը ընդդիմության ներկայացուցիչների կողմից է դա լսելը»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։
Գրիգորյանն անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ իշխանությունների ներկայացուցիչները հիմա չպետք է քննադատեն ընդդիմության հայտարարությունները.
«Պարոն Մարուքյան մոտեցումն էլ չեմ հասկանում, որ ասում է՝ ընդդիմության ասածներին ինչու եք անդրադառնում, բա չանդրադառնա՞նք, ասենք՝ ընդդիմությունն է, մի բան է՝ խոսում է։ Ուզում եք, որ մեր մեջ քննարկենք ու ձեր կարծիքը չհարցնե՞նք»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի