Երբ մարդիկ տեսնում են՝ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում. Մարուքյան
Լոռու մարզի Վանաձոր քաղաքն է հիմա շատ քննարկվում, բայց ինչ է արել Լոռու մարզպետը, որ «Գլորիա»-ի ավտոբուսներն ավելանան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Օրինակ ես գիտեմ, որ քեֆ էին արել, էդ քեֆի նկարը կա, տեսել եմ։ Հիմա մարզպետը քեֆ է անում, մյուս կողմից ասում են ժողովուրդ ոնց որ լավ չնստեցիք ավտոբուս։ Էս երկու ուղերձները սխալ ուղերձներ են։ Մեկը մյուսի ծայրահեղությունն է։ Երբ մարդիկ տեսնում են՝ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում։ Հետևաբար ամբողջությամբ մեղադրել գործատուին, բանվորին, ավտոբուսի վարորդին, մի հատ Ձեզ նայեք։
Դուք ինչ եք արել, որ տենց չլինի։ Ով է գնացել այդ գործարան ու հարցրել՝ պետք ա ավտոբուսներն ավելացնել։ Ոչ ոք։ Ո՞վ է այդ դեպքից հետո ճշտել՝ էդ ինչ նկար էր։ Կարող ա ֆոտոշոփա։ Իրականում այսօր պարզվել է, որ այդ նկարն արվել է «Գլորիա»-ի տարածքից դուրս և իրենց պատասխանատվության բեռն այդտեղ չկա։ Ես տեսա, որ ֆաբրիկան փակելու որոշման հիմնավորման մեջ գրված էր այն, որ թեստավորման արդյունքում 17 վարակակիր է հայտնաբերվել։ Այսինքն այդ ավտոբուսի նկարը կապ չուներ փակելու հետ, բայց երեկ կապ ուներ»,-ասաց պատգամավորը։


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...