Սա խայտառակություն է. վիրուսի դեմ պայքարելու փոխարեն Հայաստանն անցել է ավտորիտար կառավարման. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Ակնհայտ էր, որ արտակարգ դրությունը Հայաստանում ներմուծվելուց չի աշխատել, այս կառավարությունը չի կարողացել զսպել վարակի տարածումը, մարդկանց մոտ առաջացել են կյանքի, ապրուստի խնդիրներ, երկու ամիս անց մեզ մոտ արտակարգ իրավիճակը պահպանվել է առանց արտակարգ միջոցառումների, տեսնում ենք քաղաքում ինչ բարդակ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Արտակարգ դրությունը մեկ նպատակ ունի՝ ընդամենը շարունակել սահմանափակել մարդկանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: Սա վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը իրական խուճապի մեջ է, նա հասկանում է, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ այլևս դժգոհ են իրենից, և սա փորձ է ճնշել ցանկացած ըմբոստություն, դժգոհություն, մարդկանց աչքերը վախեցնել, որ արտակարգ դրության ռեժիմում մարդիկ սուսիկ-փուսիկ իրենց հացի փողի մասին մտածեն և չմտածեն երկրում ապիկար, իմպոտենտ իշխանության գոյության մասին»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի «եղունգ ունես, գլուխդ քորի» կարգավիճակի մեջ է: «Այս ֆոնի վրա ցանակցած քաղաքական, քաղաքացիական իրավունքների սահմանափակում, Փաշինյանի համար իր իշխանության գոյությունը մի քանի ամիս երկարացնելու առիթ է: Ընկեր, քեզ մոտ ոչինչ չի ստացվում, ամեն ինչ վատ է, դիմում գրի, գնա. այս ձևով պայքարել չի ստացվելու: Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն այլևս քաղաքական լայն շրջանակների համաձայնության խնդիր է: Նիկոլ Փաշինյանն արագացնում է քաղաքական դաշտի կոնսոլիդացիան, ընդդեմ իրեն և հանուն վաղվա Հայաստանի»,- հայտարարեց նա:
Նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ են ընտրողաբար բերման ենթարկում այն մարդկանց, որոնք դժգոհության առիթով են եկել: «Հիմա, եթե որոշենք 200 հոգով միտինգ անել՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ մեզ չեն ցրի, ակնհայտ չէ՞ ընտրողական մոտեցումը: Սա խայտառակություն է, Հայաստանում արտակարգ դրությունը պահպանվել է բացառապես դժգոհ մարդկանց, քաղաքացիներին, քաղաքական մրցակիկցներին ճնշելու համար: Այս խայտառակության մասին, որ Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնք ավտորիտար կառվարման են անցնում վիրուսի դեմ պայքարելու փոխարեն, մի քանի ժամից կիմանա ամբողջ եվրոպական քաղաքական հանրույթը, ես դա խոստանում եմ»,- ասաց նա:
Աշոտյանը հավելեց՝ այն «պուպուշ» իմիջը որով Փաշինյանը երկու տարի առաջ եկել էր, արդեն հօդս է ցնդում նաև աշխարհում:
Հիշեցնենք, որ Ադեկվատ միաբանության անդամները Ոստիկանության մոտ էին՝ աջակցելու Միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, որին հրավիրել էին Ոստիկանություն, որտեղից էլ Միանաբնության անդամները բերման ենթարկվեցին՝ պերետի որոշումը խախտելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...