Դիմակ չկրելու համար տուգանվելու են բոլորը. չասեք՝ սոցիալապես վատ վիճակում եք. վատ վիճակու՞մ եք, պահե՛ք կանոնները. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Եթե այս իրավիճակը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին կունենանք 20 հազար դեպք, իսկ հունիսի վերջին մոտ 30 հազար դեպք՝ հարյուրավոր մահերով: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է « Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ»:
«Կարող են նույնիսկ 100-ավոր մարդիկ մահանալ, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները: Բայց մենք հնարավորություն ունենք դա չանելու եւ դրա ձեւը մեզնից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունն է»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց պահպանել այն բոլոր կանոնները, որ սահմանված են պարետատան կողմից. «Անհատական մակարդակում սոցիալական հեռավորություն պահպանել եւ իրար հետ շփվել միայն դիմակ ունենալու պարագայում: Ես այսօր էլ տեսնում եմ փողոցներում մարդիկ, որ իրար քթի մեջ մտած զրուցում են, կարծես ոչ մի բան չի պատահել: Իմ կոչն է նաեւ չախտահանած ձեռքերով դեմքին չդիպչել, իրար հետ մոտիկից չշփվել առանց դիմակի: Առանց դիմակի շփվելիս բավարար հեռավորություն պահպանել եւ օգտվել միայն ախտահանված սպասքից: Մենք հնարավորություն ունենք նման զարգացում թույլ չտալու: Սա կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պահվածքից: Ընդ որում, այդ պահվածքը կառավարության համար չի, բարեկամի ու հարեւանի համար չի, առաջին հերթին ընտանիքի անդամների համար է, որովհետեւ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե հիվանդության դեպքում ինչ կարող է լինել»,-ասաց նա
«Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ ստի շրջանառությունը մեծ դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա: Կորոնավիրուսի հաստատման առաջին օրից եւ դրանից առաջ էլ մենք ձեզնից ոչ մի տեղեկատվություն չենք պահել: Դուք 100 տոկոսով կորոնավիրուսի մասին իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը: Կառավարությունն իր ունեցած տեղեկատվությունը փոխանցել է ձեզ: Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն՝ սկսած թաղումներից:
Նաեւ առանձնահատուկ պետք է հետեւենք, որ բանկերը, խանութները, դեղատները, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի որոշակի կանոններ: Փակ տարածքներում առանց դիմակի որեւէ մեկն իրավունք չունի մտնել, այդ թվում տրանսպորտ: Այո, տուգանելու ենք, եւ գանձելու ենք այդ տուգանքները, որովհետեւ սա ազգային անվտանգության հարց է: Տուգանվելու են բոլորն անխտիր եւ գանձվելու են գումարները: Չասեք, թե սոցիալապես վատ վիճակում ենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները»,-ընդգծեց Փաշինյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի