Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Անհեթեթ լուրերով մեզ չդիմեք՝ դե հերքեք, որ դիմակի մեջ «փայ» չեք մտնում, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, ապացուցեք, որ ուղտ չեք. Նիկոլ Փաշինյան

Խնդրում եմ՝ անհեթեթ լուրերով մեզ չդիմեք՝ դե հերքեք, որ դիմակի մեջ «փայ» չեք մտնում, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, ապացուցեք, որ ուղտ չեք: Ես ասում եմ՝ ով ուզում է դրան հավատալ, թող հավատա: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսին առնչվող սուտ լուրերի տարածմանը:

«Ստի շրջանառությունն էական դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա: Կորոնավիրուսի առաջին դեպքից ոչ մի տեղեկություն չենք պահել, դուք իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը: Ասում են՝ կառավարությունը կամ վարչապետը, կամ այլ պաշտոնյաներ դիմակի գործ է անում, հետևից էլ ասում են՝ ինչի չեք հերքում: Ժողովուրդ ջան, այս ընթացքում ինչ ասես հերքեցինք: Վաղն էլ ասելու են՝ ընդմիջման ժամին մարդ է ուտում: Ասում էին՝ հողերը ծախեցին, դիմակի բիզնես են անում, փայ են մտնում, ոսկիները ծախեցին, թալանեցին. եթե պետք է հավատաք, հավատացեք»,-ասաց նա՝ նշելով, թե այսուհետ չեն պատրաստվում հերքել այդ լուրերը:

«Ես այստեղ ինչի՞ համար եմ նստել: Դուք եք բերել ինձ այստեղ նստեցրել, ինչի համար եք բերել, որ ես ռեկե՞տ անեմ, եթե այո, ուրեմն՝ անում եմ: Ոնց կարող է ընդհանարապես նման խոսակցություն լինել: Երկու տարի է՝ հերքում ենք տարածում, կարո՞ղ է կյանքներս անցնի հերքում տարածելու վրա: Ով ուզում է հավատալ, թող հավատա, յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի մասին, որովհետև յուրաքանչյուրը մտածում է՝ որ վարչապետ լինեի, ինչ կանեի՝ կդնեի «կդմփցնեի» սաղին, կլափեի, կթալանեի, ռեկետ կանեի, կսպանեի, ոտքի տակ կտայի: Ով այդպես է մտածում, թող մտածի, ես այդ մարդկանց հետ կապ չունեմ, ընդ որում կապ չունի՝ իրենք հրապարակում կանգնա՞ծ են եղել, թե՞ չեն եղել: Այս խոսակցությունները պետք է ի վերջո վերջացնել»,-ասաց նա՝ նշելով, թե այդ ամենն ասում է նրա համար, որ հավատան՝ կորոնավիրուս կա, և երբ ասում են՝ դիմակ է պետք կրել, նրա համար չեն ասում, որ դրանից «փայ» կա:

«Ով ուզում է, թող հավատա, գնա իր սիրելի իշխանությանը հետ բերի ընդհանրապես ու երջանիկ ապրի, որ ոչ մի լուր իշխանության մասին սուտ չլինի, ամն ինչը ճիշտ լինի: Բայց ես ասում եմ՝ դա իշխանության մասին ստերեոտիպից է գալիս: Այդպիսի ստերեոտիպ կա, որ մարդը մտածում է՝ որ դեպքում մարդը ԱԺ-ից այսպես կխոսեմ, միայն մի պարագայում՝ երբ պայմանավորված կլինեմ, մեջը «քյար» լիներ: Հիմա շատերը մտածում են՝ որ մենք իշխանություն լինեինք, ինչ կանեինք կամ որ իշխանություն ենք եղել, ինչ ենք արել՝ ռեկետ, մաքսանենգություն, սպանություն, բիզնես: Մաֆիոզ մտածողությունը մեր երկրում այնքան խորացած է, որ կապ չունի՝ հեղափոխություն էր, մի շաբաթ ուրախացանք, կամաց վերականգնվում է մարդու մոտ՝ որ ինքը լիներ, ինչ կաներ: Ես այդպես մտածողներից մեկը չեմ, հանկարծ չփորձեք կապել ձեզ հետ ձեր մտածողությամբ: Մեր կյանքով հերքել ենք, 20 տարի է՝ հերքել ենք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե 100 լուր հերքրեն, ևս 100-ը «պոչից կկպցնեն»:

«Բոլորս ունենք դժվարություններ, հիմա կասեն՝ ձենդ տաք տեղից է դուրս գալիս, սա էլ իր դժվարությունն ունի, և ամենևին փաստ չի, որ ինքն իր բարոյական ծանրությամբ թեթև է: Բոլորս նույն «յուղի մեջ ենք տապակվում», «կաթսայի» մեջ տարբեր տեղեր ենք, բայց «կաթսան» նույնն է, յուղն էլ նույն աստիճանի վրա է եռում»,-ամփոփեց վարչապետը: