Ժամանակից շուտ երեխային այդպիսի բաներ պատմելը նրան կհասցնի հոգեկան խախտման (տեսանյութ)
Չեմ կարծում, որ երեխաների ծնողներն իմանան, որ այսպիսի բան կա, թույլ կտան, որ երեխաներն ընդհանրապես դպրոց գնան կամ օնլայն դասերին մասնակցեն այդ թեմաներով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը՝ անդրադառնալով Լանզարոտիի կոնվենցիային։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը համաձայնվի, որ դպրոցում հայտնվի մի ուսուցիչ, իսկ նրանք անպայման կլինեն Արևմուտքից, որը սովորեցնի օրինակ առաջին կամ երկրորդ դասարանի երեխային, որ գիտես բալա ջան կարող է հայտնվի մի հատ քեռի, որ քեզ այսպիսի բաներ կարող է անել, որ կա սեռական կյանք, որ դու ունես սեռական օրգան, որով այսպիսի բաներ են անում։ Դա սարսափելի է»,-ասաց Տեր Թովմա քահանան։
Վերջինս ընդգծեց, որ բոլոր հոգեբանները կփաստեն այն մասին, որ այդ տարիքում երեխային չի կարելի պատմել լուրջ որևէ բան սեռական կյանքի մասին. «Ժամանակից շուտ երեխային այդպիսի բաներ պատմելը նրան կհասցնի հոգեկան խախտման։ Երեխան ծնվում է հրեշտակային հոգով, ինքն ունենում է վառ երևակայություն։ Երեխան հավատում է Ձմեռ պապի, երեխան հավատում է հեքիաթների։ Երեխան մինչև սկսում է իրական աշխարհին նայել նյութական աչքերով, դրա համար ժամանակ է պահանջվում։ Եզնիկ Կողբացին ասում էր՝ մանկահասակին մի տա կերակուր, որն ինքը չի կարող մարսել։ Դա նրա համար մահ է։ Երեխայի համար դա մահ է և երեխային անպայման կհասցնի հոգեկան խախտման»,-ասաց Տեր Թովմա քահանան։
Նա չի կարծում, որ որևէ երեխա դա նորմալ կընդունի։ Ավելին` կոնվենցիան կարող է դառնալ բռնություն երեխաների նկատմամբ՝ ունենալով հակառակ ազդեցություն, որովհետև երեխաների գիտակցության մեջ կարող են մեծ փոփոխություններ լինել՝ ընդհուպ սեքսուալ շեղումներ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի