«Իշխանությունները արցախյան պատերազմը կերտողներից ուղղակի զզվում են». զոհվածի այրի
Վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ խոսել եմ, խնդրել եմ, որ գոնե մայիսյան եռատոնի հետ կապված զոհված ազատամարտիկների ընտանիքներին առանձնացնեն եւ 30 հազար պարգեւավճարի վրա նաեւ որոշակի գումար ավելացնեն, բայց դրական արձագանք չստացա: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության անդամ Սաթենիկ Խլղաթյանը:
«Այսինքն եկանք այն համոզման, որ մեր կառավարությունը չի սիրում արցախյան պատերազմը: Երեւի արցախյան պատերազմը կերտողներից ուղղակի զզվում են այդ մարդիկ:
Դուք տեսնում եք, որ բավականին մարդկանց օգնեցին, իսկ մեր ընտանիքները մնացին նորից ստվերում: մենք ստվերում չենք, էս երկրի տերերն ենք, էս երկրի ապագան այդ տղաներն են տվել: Չեմ էլ ուզում, որ կառավարությունը գնահատի, համոզված եմ, որ ապագա սերունդը կգնահատի»,-ասաց նա:
«Մենք որոշեցինք զուսպ մնալ մեր քայլերի մեջ, սպասել, մտածելով, որ պետությունը մի բան կանի, բայց մենք տեսնում ենք, որ պարգեւավճարներ, պատվովճարներ են տալիս, ահռելի գումարների մասին է խոսքը: Ես կոչ եմ անում կառավարությանը, որ այն պարգեւավճարները, որ տալիս է կառավարության անդամներին, թող մի անգամվա պարգեւավճարները զոհված ազատամարտիկների պարգեւավճարների վրա ավելացնի թեկուզ 3 հազար դրամ»,-ընդգծեց Խլղաթյանը:
Նա բողոք հայտնեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված թույլ չէին տվել բարձրանալ «Եռաբլուր» պանթեոն. «Ինչի՞ չպիտի գնանք, դուք «Եռաբլուր» չպիտի գաք»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի