Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

«72 ժամ եմ տալիս «Իմ քայլի» պատգամավորներին». Անի Սամսոնյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ

– Տիկին Սամսոնյան, երեկվա միջադեպն իշխանություններն այլ կերպ են մեկնաբանում, «Լուսավոր Հայաստանից» հնչեցին բոլորովին այլ գնահատականներ, ուղիղ եթերին հետևողներս էլ միջադեպի հետ կապված մեր հետևություններն ենք արել։ Իշխանական պատգամավորներից մեկը, սակայն, հայտարարեց, թե նախքան Էդմոն Մարուքյանի ելույթը, նա Ձեր ելույթի միջոցով էր սադրանքը նախապատրաստել: Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր. «Ընտրվել է մարտավարություն, որ սկզբից իրավիճակը դահլիճում լարվում է Անի Սամսոնյանի ելույթով, որտեղ օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «հիստերիկ» և այլն: Հետագայում դուրս է գալիս և խոսում է սադրելով, խոսում է դու-ով մի մարդ, որն օրեր առաջ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել: Եվ բնական է՝ երբ դու ամբիոնից իջնում ես և «վրա ես քշում» Սասուն Միքայելյանի վրա մայիս 8-ով և փորձում սադրել, մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանա»: Ինչպե՞ս կհակադարձեք:

– Սուտ առաջին՝ իմ ելույթի մեջ չի եղել «հիստերիկ» բառը, Դուք կարող եք այն դիտել: Սուտ երկրորդ՝ ես չեմ հիշում, որ իր ելույթի ժամանակ «դու»-ով խոսեն: Սուտ երրորդ՝ Էդմոն Մարուքյանը վրա չի տվել Սասուն Միքայելյանին: Եվ ճշմարտություն չորրորդ՝ այս միտքը արտահայտողը ստոր սուտ, զրպարտություն տարածող անձնավորություն է, բայց ես արդեն, քանի որ ակնկալիքներ չունեմ մեր գործընկերներից, դրա համար չեմ զարմանում:

Իսկ թե ինչ կատարվեց երեկ, պարզվում է՝ շատ ուղիղ կապ ունի Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան սուրճի շուրջ զրույցի հետ: Խոսել են Արցախից և վերջում, ի հարցադրումն այն բանի, որ մեզ կասկածում են նախկինների հետ կապերի մեջ, Էդմոն Մարուքյանն ասել է՝ դուք, որ հիմա այսպես եք վերաբերվում երկրին, դուք չեք լինելու հաջորդ իշխանությունը՝ ո՛չ «Իմ քայլը», ո՛չ էլ նախկինները, հաջորդ իշխանությունը լինելու ենք մենք: Ամբողջ աշխարհում քաղաքական ուժերը միմյանց տարբեր հարթակներում ասում են, որ դուք չեք լինելու հաջորդը, այլ մենք: Սա սովորական զրույց է, բայց, փաստորեն, սկիզբ դրեց այս մեծ խայտառակության:

– Ձեր կարծիքով՝ դա էր պատճառը:

– Իմ կարծիքով՝ այո՛, դա էր պատճառը, որովհետև մենք միջադեպից հետո քննարկում էինք տարբերակներ, ասում էինք՝ եթե սա չի եղել Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ, ուրեմն՝ մեծագույն անհարգանքով են վերաբերվել իր իշխանության ներկայացուցիչները, ովքեր վարչապետի աչքի առջև հարձակվում են ժողովրդավարության վրա: Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ հարձակվում են պատգամավորի վրա: Մեծապես հույս ունեինք, որ մեր այս վարկածը կարդարանա, որովհետև այդ քայլը պետք է դատապարտվեր և ունենար հետևանքներ:

Բայց ի զարմանս մեզ՝ Նիկոլ Փաշինյանն ունեցավ մի ելույթ, որը երկու-երեք ժամվա ընթացքում գրված ելույթ չէր: Եթե նրա ֆեյսբուքյան էջում նայեք, ելույթը վերնագրել է՝ «Երկու տարվա և եզրափակիչ ելույթ»: Այսինքն՝ այս ելույթին, որտեղ նա անդրադառնում է մեզ և միջադեպին, նախապատրաստված էին երկար ժամանակ:

– Այսինքն՝ Դուք մտածում եք, որ այս ծեծկռտուքը նախապես պլանավորվա՞ծ է եղել:

– Այո՛: Երբ փաստերը համադրում եք՝ ամեն ինչ ակնհայտ է դառնում:

– Սասուն Միքայելյանին հանձնարարե՞լ են հարձակվել Էդմոն Մարուքյանի վրա:

– Եկեք հասկանանք՝ ինչո՛ւ հարձակվեցին Էդմոն Մարուքյանի վրա. տրամաբանություն չկա դրա մեջ: Ամբիոնից Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում մարդկանց անվանեց «բութ» և «սրիկա»: Այն հանձնաժողովի նախագահը, որն ընդամենը մի քանի օր առաջ ամբիոնից իր հեռախոսահամարը խիզախորեն հրապարակեց, հետո տեսավ՝ քաղաքացիները շատ են օգնության համար իրեն զանգում, անջատեց և կորավ: Էդմոն Մարուքյանն այս մարդուն ընդամենը նկատողություն արեց: Այդ նկատողության վրա էլ զայրացավ Սասուն Միքայելյանը:

– «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերում ոչ թե՝ իր, այլ` անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող «խուլիգանական խմբակների օրակարգը»։ «Եվ սա փաստ է»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց․ «Ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ես ուղիղ ասել եմ, որ, այո՛, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը, այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է»։ Էդմոն Մարուքյանն իր լայվում պարզաբանեց, թե ինչպես է եղել, բայց հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ձեզ պարբերաբար մեղադրում այլ ուժերի հետ կապերի մեջ։

– Նախ՝ տիկին Մակունցի խոսքի վերաբերյալ. ես համոզված եմ, որ տիկին Մակունցը չի ղեկավարում խմբակցությունը, այլ այն ղեկավարում է Ալեն Սիմոնյանը, և ըստ իս՝ այս ելույթը գրել է Ալեն Սիմոնյանը, որովհետև դրանք նրա բառերն են, իսկ Ալեն Սիմոնյանի մասին ես իմ կարծիքն արտահայտել եմ:

Ինչ վերաբերում է մեզ նախկինների հետ կապելուն. Եթե դուք հիշում եք՝ դաշինք կազմելուց առաջ նույն ուժը կրկին մեզ կապում էր նախկինների հետ, հետո որոշեցին մեզ հետ դաշինք կազմել: Պարզվեց, որ մենք լավն ենք, մաքուր ենք և որևէ մեկի հետ կապ չունենք:

Հետո, երբ հեղափոխություն եղավ, մենք սկսեցինք որոշ հարցերի շուրջ մեր անհամաձայնությունը հայտնել, չմիացանք հեղափոխությանը, պարզվեց, որ մենք էլի կապ ունենք նախկինների հետ:

Հետո գործադիր մարմինը վերցրին, արտահերթ ընտրություններից առաջ էլ եկան մեզ մոտ և ասացին, որ պատրաստ են իրենց խմբակցությունում տեղեր տալ մեզ, և միասին լինենք խորհրդարանում: Մենք չհամաձայնեցինք: Պարզվեց՝ այդ դեպքում էլ մենք երևի մաքուր էինք արդեն:

– Երբ միասին «Ելք» դաշինքում էիք, նման խոսակցություններ եղե՞լ են:

– Ո՛չ: Ամբողջ խնդիրն այն է, որ իրենք գիտեն, որ նման բան չկա: Եվ եթե նույնիսկ կասկածներ կային, որ մենք նախկինների հետ կապ ունեինք, արդեն երկու տարի է՝ ԱԱԾ-ն ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, թող իր կասկածը պարզեր:

Եթե պարզել է, և չկան ապացույցներ, ուրեմն թող տարբեր ամբիոններից մեզ չզրպարտեն դրա համար:

Ես ուզում եմ ձեր եթերն օգտագործելով՝ «Իմ քայլի» պատգամավորներին ասել հետևյալը՝ եթե դուք գրառումներ եք անում, որ մենք կապված ենք տարբեր շրջանակների հետ, ուղիղ զրպարտում եք մեզ, 72 ժամ եմ իրենց տալիս՝ դա ապացուցելու համար, եթե չեն ապացուցում, կա՛մ թող գրառումները հեռացնեն, կա՛մ թող ներողություն խնդրեն «Լուսավոր Հայաստանից»:

– Տիկին Սամսոնյան, իշխանությունների այս գործելաոճը նոր չէ, հեղափոխության օրերին էլ մենք տեսնում էինք հարձակումներ Ձեր գործընկերների՝ ՀՀԿ-ական պատգամավորների վրա. Արփինե Հովհաննիսյանի, Շուշան Պետրոսյանի տուն էին գնում, Մարգարիտ Եսայանի վրա էին հարձակվում, զանգահարում էին, անհանգստացնում էին, Էդուարդ Շարմազանովի և Արմեն Աշոտյանի «թաղման արարողությունն» էին կազմակերպում՝ սև ժապավեններով և դագաղներով: Այդ ժամանակ ինչո՞ւ որպես քաղաքական ուժ՝ ձեր գնահատականը չհնչեցրիք, չե՞ք կարծում, որ դուք էլ եք ձեր լռությամբ նպաստել այս իրավիճակին:

– Անկեղծ կարող եմ ասել, որ՝ այո՛, ես իմ լռությամբ նպաստել եմ այդ իրավիճակին: Եվ այն, ինչից հիմա բողոքում են թավշյա տիկնայք, որ իրենց սպառնում են, թե կհարվածեն, կբռնաբարեն, այս ամենն իսկապես ցավալի է, բայց ինչից հիմա բողոքում են, իրենք խրախուսել են դա:

Ես չեմ արձագանքել, ես դրանով մեղավոր եմ, բայց իրենք դա խրախուսել են: Ահա թե որն է մեր տարբերությունը: Դրա համար, հիմա, երբ որևէ դեպք է լինում, ես ասում եմ՝ պետք չէ անձնավորված պաշտպանել, պետք է դատապարտել երևույթը, դա է մեզ փրկելու:

Հիմա, իշխանության ներկայացուցիչ կանանց այն ժամանակ դուր է եկել դա, որովհետև հանրապետական տիկնանց, որոնց սպառնացել են, նրանց դիմաց իրենք եղել են հերոսներ, իրենք եղել են հեղափոխական կանայք, բայց իրենք չեն մտածել, որ կյանքը բումերանգ է, և այդ ամենը հետ է գալու: Ամենավատը, գիտե՞ք՝ որն է, որ իրենք հիմա շարունակում են այդ քաղաքականությունը: