«Ես խմել եմ իմ ախպորը սպանողի արյունը». Բացառիկ մանրամասներ՝ Գավառում տեղի ունեցած միջադեպից
Aysor.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպեի հետևանքով վնասվածք է ստացել նաև միջադեպի հետ կապ չունեցող անձ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ջարդել են հիվանդանոցի պատերը, դռները, պատուհանները:
«Ոստիկանները տեսել են, որ չեն կարողանում ամբոխի վրա, թույլ են տվել՝ ինչ ուզել են, արել են: Հիվանդանոցի աշխատողները փախել, մտել են սանհանգույցները, եկել են դռները բացել են, ասել են՝ «եկեք շուտ տեղն ասեք որտեղ են, թե չէ հեսա սաղիդ հավաքելու ենք գյուլլենք», աշխատողներն ահավոր սթրեսի մեջ են», - պատմեց Aysor.am-ի աղբյուրը՝ նշելով, որ միայն դանակահարությունից հետո են եկել ոստիկանական մեծ թվով ուժեր։
Նշենք, որ վիրավորներից մեկին գիշերը վիրահատել են. սիրտն է վնասված եղել։
«Վիրավորներին տեղափոխել են Երևան, որ հանկարծ չիմանան՝ ողջ են, նորից հետ գան։ Ոստիկաններն ասել են, որ մահացել են ու դրանից հետո սպանված քննիչի եղբայրը դուրս է եկել, բերանն արյունոտ է եղել, ասել է՝ ես խմել եմ իմ ախպորը սպանողի արյունը», - հայտնեց մեր աղբյուրը։
Նա նշեց, թե ներքևում սպասողներն ասել են՝ մահճակալով պատուհանից գցեք, նրանք էլ վերևից բղավել են՝ «մորթել ենք»։
«Հիվանդանոցում սավան են քաշել դանակահարվածների վրա, իբրև թե, մահացել է ու շտապ տարել են վիրահատարան», - ասաց Aysor.am-ի աղբյուրը։
Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով սպանվել էր 2 մարդ, ևս երկուսը՝ տեղափոխվել էին հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով առայժմ ձերբակալվել է 5 անձ:


















































Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են տվել
Ծեծկռտուք՝ Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել նաեւ Գավառի եւ Սեւանի ոստիկանապետերը
Նոր մանրամասներ Գավառում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներից ու սպանություններից
Գավառում տեղի ունեցած սպանությունների տեսանյութի չմոնտաժված տարբերակը (տեսանյութեր, լուսանկարներ)
Առաջին անգամ նորատուսցիները ծեծել էին գավառցիներին, հետո էլի ծեծկռտուք ու սա էլ շարունակությունն էր. մանրամասներ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը