Նոր մանրամասներ Գավառում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներից ու սպանություններից
Քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները պարզել են ապրիլի 28-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների և սպանությունների դեպքի մանրամասներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Նորատուս գյուղի բնակիչ, 47-ամյա Ռոբերտ Հակոբյանը, Նորատուս գյուղի բնակիչ, 33-ամյա Վահե Ավետիսյանը, Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Հրաչյա Հակոբյանը և Նորատուս գյուղի բնակիչ, 37-ամյա Աշոտ Եղիազարյանը ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած, դեռևս չպարզված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 2 և ավելի անձանց՝ Գավառ քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Հայթյանին, Գավառ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարդան Դավոյանին և նրանց հետ գտնվող անձանց ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կարճ տարածությունից կարճ տարածությունից կրակահերթ են արձակել՝ ըստ նախնական տեղեկությունների, իրենց ուղղությամբ կրակող Ա. Հայթյանի վրա:
Փոխհրաձգության հետևանքով Վ. Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը տեղում սպանվել են, իսկ Հ.Հակոբյանը, Ա.Սարգսյանը, Ա.Պետրոսյանը, Ս.Մելոյանը, Ա.Հայթյանը և Վ.Դավոյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» Բ/Կ, արդյունքում Ռ.Հակոբյանը, Ա.Եղազարյանը, Հ.Հակոբյանը և Վ.Ավետիսյանն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Ռ.Հակոբյանին և Ա.Եղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 34-104 հոդ. 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով ու խափանման միջոց կիրառվել է կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են տվել
Ծեծկռտուք՝ Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել նաեւ Գավառի եւ Սեւանի ոստիկանապետերը
Գավառում տեղի ունեցած սպանությունների տեսանյութի չմոնտաժված տարբերակը (տեսանյութեր, լուսանկարներ)
«Ես խմել եմ իմ ախպորը սպանողի արյունը». Բացառիկ մանրամասներ՝ Գավառում տեղի ունեցած միջադեպից
Առաջին անգամ նորատուսցիները ծեծել էին գավառցիներին, հետո էլի ծեծկռտուք ու սա էլ շարունակությունն էր. մանրամասներ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...