Շարքով-կարգով այս ամբիոնի մոտ գալը փաստում է՝ դուք լուրջ չեք ընդունում Ալեն Սիմոնյանին. Անի Սամսոնյան
Ինձ համար անհասկանալի է, երբ մենք այստեղ քննարկում ենք շատ խնդրահարույց նախագիծ, որը պարունակում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, գալիս է փոխնախարարը, այլ ոչ թե նախարարը։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 28–ին, ԱԺ–ում ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Ես պարզապես ափսոսում եմ ձեր ապագան, սա կփոխանցեք նախարար Բադասյանին»,– ասաց Սամսոնյանը։
Պատգամավորը նախագծի վերաբերյալ իր դիտողություն արեց. «Հոդված 6–րդում ասում են, որ երբ անձին ազատությունից զրկելու են, նա ունենալու է հետեւյալ իրավունքները՝ իրեն հասկանալի լեզվով փոխանցելու են իր ազատազրկման պատճառների մասին, հնարավորություն է ունենալու այդ մասին հայտնել իր ընտրած անձին, բայց ես չեմ հասկանում օրինակ, եթե ես անհամաձայնություն ունեմ այդ ազատազրկման հետ, արդյոք իրավունք ունեմ բողոքարկել եւ իրավաչափությունը ստուգեկ դատարանով։ Ես սա չեմ տեսնում եւ համարում եմ, որ այս նախագիծը խնդրահարույց է այն առումով, որ անձին չի պաշտպանում ազատությունից զրկելու դատական պաշտպանության երաշխիքով»։
Ավարտելո՝ ելույթը Սամսոնայնն ավելացրեց. «Այն փաստը, որ հերթով՝ շարքով–կարգով գալիս եք այս ամբիոնի մոտ եւ արդարացնում եք, որ դուք լուրջ եք ընդունում Ալեն Սիմոնյանին, փաստում է իրականում, որ դուք լուրջ չեք ընդունում Ալեն Սիմոնյանին։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի