Մարդիկ սոված նստած են, դուք փող ունեք դրած ու այդ փողը չեք տալիս. Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծիի մասին, իր ելույթում ասաց, որ խորհրդարանի լիազորությունը զիջելը կառավարությանը սխալ է:
Ինչ վերաբերում է կառավարության այն պնդմանը, որ փող չկա և եթե կա, ապա դա ուրիշ բանի համար է, Էդմոն Մարուքյանն ասաց. «Վերջին երկու տարում ՀՀ քաղաքացիների բախտը կարող է բերել է այս առումով կան խնայողություններ, այդ խնայողությունների հաշվին այս պահին 385 միլիարդ դրամ փող կա, պարոն Ջանջուղազյան, որից մոտ 150 միլիարդը ազատ փող չէ, կան պարտավորություններ, բայց մնացածով կառավարությունը կարող էր աջակցել ժողովրդին և այդ միջոցները սրսկեր տնտեսության մեջ»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք առաջարկում են, որ հաշվի առնելով այն, որ ժողովրդի ձեռքին գումար չկա, հինգ հարյուր հազար ընտանիքի տալ հարյուր հազար դրամ, որը կազմում է 50 միլիարդ դրամ, 470 հազար թոշակառուներին էլ մեկ ամսվա հավելյալ թոշակ, և այս երկու ծրագիրը միասին հարյուր միլիարդ դրամը չի անցնի: «Մեր կառավարության որոշ գործընկերներ ասում են, որ սա պոպուլիզմ է: Սա պոպուլիզմ կլիներ, եթե քաղաքացիները կարիք չունենային, մենք ասեինք՝ տվեք, կամ այդ փողը չլիներ, մենք ասենք տվեք»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ 4300 բաժանորդի էլեկտրաէներգիա է անջատվել, 700-ից ավելի էլ գազամատակարարման անջատում է եղել, իսկ հազարավոր մարդիկ վճարել են իրենց սննդի վերջին գումարը, որ լույս ունենան, երեխան կարողանա դաս անել: Նա նկատեց, որ ամբողջ աշխարհը ուղղակի փող է տվել մարդկանց, և դա ամենաարդյունավետն է: «Հիմա, երբ ես նախարարին հարցնում եմ, թե ՀՆԱ-ի քանի տոկոսն եք պատրաստ տալ, ինքը այս հարցին չի պատասխանում»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ կառավարությունը փորձել է թիրախավորել կարիքավորներին, իսկ իրենք կարծում են, որ դա չի ստացվել և առաջարկում է հակառակ թիրախավորման ճանապարհով գնալ: «Արտագնա աշխատանքի գնալով չի՞ արտաժույթը պահվել. հիմա այդ մարդիկ սոված նստած են, աշխատանք չունեն, ամեն տարվա իրենց տրանսվերը միայն Ռուսաստանի 600 միլիոն դոլար ՀՆԱ-ի վրա չի ազդե՞լ: Այս մարդկանց դուք ասում էիք՝ եկեք քվեարկությանը մասնակցեք, որովհետև այդ ժամանակ ձեզ պետք էին, իսկ հիմա այդ մարդիկ սոված նստած են, իրենց գազն ու լույսը անջատում են, դուք փող ունեք դրած ու այդ փողը չեք տալիս»,-ասաց նա և դիմելով ժողովրդին՝ նշեց, որ խնայողությունները պահել, հետո հանելը շատ ուշ կլինի և ժամանակին պետք է ներարկել տնտեսության մեջ, քանի որ դա է միակ ճանապարհը այս վիճակից դուրս գալու:
«Կա փող, պետք է համախոհություն լինի, ժողովրդական պահանջ ձևավորվի, և կառավարությունը անպայման այդ փողը կհանի, կտա ձեզ, դա ձեր փողն է»,-հավելեց նա:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերով առաջարկվում է՝ հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը՝ ունենալ 2 տոկոս անկում, ինչպես նաև համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի