ՊԵԿ նախագահի անեկդոտը. Դատավորը լոռեցուն հարցնում է՝ ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք...
Միտքը շատ լավն է, որ արտակարգ դրության ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարելու համար տույժեր չհաշվարկվեն, ոչ թե տույժը կրկնակի նվազեցվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ տնտնեսական հարցերի հանձնաժողովի նիստում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Մեռած մարդու վրա տոկոս հաշվես, որ ի՞նչ: Այդ իմաստով տույժեր չհաշվարկելու գաղափարը լավն է, բայց հաշվի ենք առնում նաեւ պետության դիրքորոշումը, որ պետությունը բազմաթիվ խնդիրներ ունի եւ մենք սրանով լրացուցիչ բեռ ենք դնում, մենք հասկանալով ձեր վիճակը, մեղմում ենք մեր պահանջը, ասում ենք՝ քվեարկեք կողմ, հետո կմտածենք»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որ դեմ էր այս առաջարկին, արձագանքեց անեկդոտով. «Լոռեցուն դատում են: Դատավորը հարցնում է՝ ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք: Պատասխանում է՝ արել եմ, համա ատկազ եմ ըլնում: Հիմա դրան ենք վերադառնում»:
ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը առաջարկեց իրենց առաջարկը դնել քվեարկության, թեեւ գիտի, որ չի անցնելու: Ի վերջո առաջարկը չընդունվեց: Նախագիծը ԱԺ-ում կմնա հին տեսքով:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի