Սերգեյ Լավրովը ռուսական գազի գինը ՀՀ-ի համար կապել է Հայաստանում ընթացող դատական գործընթացների հետ. Տեսանյութ
Այսօր՝ ապրիլի 21-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության» հիմնադրամի կլոր սեղանի շրջանակում, տեսակապի միջոցով պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում գազի գնի վերաբերյալ հարցին Հայաստանի համար:
«Հարցը հասկանալի է, և ինձ համար տեսանելի է տրամաբանությունը, բայց եկեք մինչև վերջ լինենք տրամաբանական: Երբ գինը, որը ներկայում առկա է Հայաստանի, Բելառուսի համար երկու-երեք անգամ ցածր էր շուկայականից, դա ընկալվում էր այնպես, կարծես այդպես էլ պետք է լիներ, և ոչ մեկ չէր խոսում այն մասին, որ դա քաղաքականություն է: Բոլորն ասում էին, որ մեզ համար այդպես է: Գտնում եմ, որ դաշնակիցները պետք է տնտեսական առավելություններ ստանան, այստեղ իմ մոտ որևէ կասկած չկա: Բայց երբ գինը հասավ այն մակարդակի, որի վրա հիմա է գտնվում... կան պայմանագրով նախատեսված պարտականություններ: Ես համոզված եմ, որ Հայաստանի և Բելառուսի ընկերների կողմից վերջերս արված դիմումների ուսումնասիրման ընթացքում մեր դաշնակցային հարաբերությունները, իհարկե, հաշվի են առնվում, բայց, երևի, սխալ է դրա մասին հիշել, երբ հակառակ իրավիճակ է ստեղծվում այն իրավիճակին, որը կար երկու-երեք տարի առաջ, երբ գնագոյացումը ամբողջովին ձևավորվում էր հաշվի առնելով դաշնակցային հարաբերությունները», - ասաց ՌԴ արգործնախարարը, պատասխանելով Հայկ Խալաթյանի այն հարցին, որ ԵՄ համար գազի գինը նվազում է, իսկ Հայաստանի համար՝ ոչ:
Ըստ Սերգեյ Լավրովի, ինչ վերաբերվում է զուտ Հայաստանին, խնդիրը, որը երկար տարիներ լուծում չի ստանում Հայաստանում՝ գազի սպառման ներքին սակագինն է:
«Դրանք այնպիսին են, որ դժվարացնում են կիրառել մաքսիմալ արտոնյալ մոտեցումներ գնագոյացման հարցում: Եթե մենք խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է կիրառվեն բոլոր հարցերում: Խոսելով տնտեսության մասին, այն դատական գործընթացները, որոնք մեկնարկել են Հայաստանում վերջին մի քանի տարին համատեղ ձեռնարկությունների նկատմամբ, ներառյալ ՀԿԵ-ն, որ դրանք կկարգավորվեն առանց որոշ բաներ ներդնելու փորձերի, որը հարիր չէ դաշնակիցներին: Դրա մասին շատ անկեղծ եմ խոսում, որովհետև մի քանի դժվար իրավիճակներ են ստեղծվել, որում հայտնվել են ռուսական ընկերությունները», - ասաց նա:
Սերգեյ Լավրովը նաև հիշեցրեց վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, նշելով, որ նրանք տեսնում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղիները:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի