Ջորջ եւ Ամալ Քլունիների ծնողները պատմել են, թե ինչ տեսք ունեն երկվորյակներ Էլլան ու Ալեքսանդրը
Երեքշաբթի հայտնի դարձավ, որ ծնվել են 56–ամյա Ջորջ Քլունիի եւ նրա կնոջ՝ 39-ամյա Ամալի երկվորյակները՝ Էլլան եւ Ալեքսանդրը։ Զույգը, որ երեխաների հետ դեռեւս գտնվում է Kensington Wing of London's Chelsea and Westminster Hospital հիվանդանոցում, շարունակում է շնորհավորանքներ ստանալ ինչպես ԶԼՄ–ներից, այնպես էլ՝ հարազատներից ու ընկերներից։
Եվ իհարկե, նորաթուխ ծնողներին առաջինը տեսել են երկվորյակների տատիկներն ու պապիկները, իսկ հետո լրագրողների հետ կիսվել են իրենց տպավորություններով։

«Մենք բոլորս յոթերորդ երկնքում ենք երջանկությունից։ Ծննդաբերությունը հրաշալի է անցել։ Փոքրիկներն առողջ են եւ շատ գեղեցիկ»,– պատմել է Ամալի մայրը՝ Բարիա Ալամուդդին, ով անձամբ էր եկել դստեր մոտ։ Ամալի հայրն այժմ Լոնդոնում չէ, բայց նա նույնպես խոսել է կարեւոր իրադարձության մասին. «Ամեն ինչ հրաշալի է անցել։ Ես շատ երջանիկ եմ նրանց համար։ Ջորջն ու Ամալը հրաշալի ծնողներ կլինեն»։
Ջորջ Քլունիի ծնողները՝ Նիկ Քլունին եւ Նինա Բրյուսը այժմ գտնվում են Տեխասում, այդ պատճառով էլ թոռնիկներին միայն տեսակապով են տեսել։
«Նրանք հրաշալի են։ Նինան երդվում է, որ Ալեքսանդրի քիթը Ջորջինն է։ Ինձ շատ են դուր գալիս նրանց անունները՝ Էլլա եւ Ալեքսանդր, շատ լավ են հնչում: Ամալը շատ լավ է։ Նա տեսակապով պատմեց ծննդաբերության մասին։ Դեռ անցյալ շաբաթ նա կատակում էր, որ այնքան է չաղացել, կարծես տուն լինի։ Նրանք Ջորջի հետ ամեն ինչ ճիշտ են անում։ Երեխաների ծնունդից հետո նրանց հոր աչքերը ապակու նման էին, այնպես որ, ես այնքան էլ վստահ չեմ, որ նա սթափ էր։ Կատակում եմ...»,– պատմել է Ջորջի հայրը։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան