Կասկածելի ծագման դեղերը Հայաստանում հայտնվել են անօրինական ճանապարհով
Դեղատներում վաճառվող Կասկածելի ծագման «Ավելոքս» եւ «Պուրոքսան» դեղերը Հայաստանում հայտնվել են անօրինական ճանապարհով: «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար: Իսկ Ադրբեջանի կողմից հաստատված «Պուրոքսանի» դեղամիջոցը չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Լիանա Եղիազարյանը, ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել հայաստանյան շուկայում:
«Այդ դեղերը Հայաստանում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են թե արտաքին տեսքով, թե արտադրության երկրով եւ թե գրանցման սերիական համարով: Նշված դեղամիջոցներն այս պահին փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում»,-ասաց Լիանա Եղիազարյանը:
Կասկածելի ծագման «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար, ինչը փաստում են նաեւ դեղի տուփի վրայի նշագրումները: Հայաստանում «Ավելոքս» դեղը գրանցված է, սակայն 400 մգ դեղաչափով 5 հաբանոց տուփերի տեսքով: Իսկ անհայտ ծագման «Ավելոքսի» տուփը 7 հաբ է պարունակում, մեզ մոտ գրանցվածից տարբերվում է արտաքին տեսքով, գույնով:
«Պուրոքսանի» ներդիրն ամբողջությամբ ադրբեջաներեն է՝ հաստատված Ադրբեջանի կողմից 2014 թվականին: Այսպիսի արտադրության դեղամիջոցը եւս չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան: Մեր երկրում «Պուրոքսանի» գրանցման ժամկետն ավարտվել է, այն այժմ վերագրանցման փուլում է: Մինչ այժմ այս դեղամիջոցը Հայաստան է ներմուծվել՝ ձեռք բերվելով ուղիղ բելգիական արտադրողից:
Փաթեթի տվյալներով՝ այս դեղերը ժամկետանց չեն:
Մանրամասները փոխանցվել են համապատասխան տեսչական մարմինին՝ հետագա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Միաժամանակ՝ ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել հայաստանյան շուկայում։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հայկական շուկայում հայտնվել են ադրբեջանական արտադրության դեղեր, որոնք ազատորեն վաճառվում են դեղատներում: Խոսքն «Ավելոքս» անվամբ դեղի մասին էր, որի լուսանկարները տարածվել էին համացանցում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի