Փաշինյանը գորիսեցիներին կոչ արեց այլեւս թույլ չտալ կլաններին ծառայող իշխանության հաստատում
«Հայաստանը ՀՀ քաղաքացիների սեփականությունն է, մենք այստեղ պետք է տիրոջ զգացումով ապրենք ու աշխատենք»։ Գորիսում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկաներին շնորհավորեց Սահմանադրության օրվա առիթով և ասաց, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է։ «Սահմանադրությունում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես բոլորիդ շնորհավորում եմ դրա կապակցությամբ։ Հայաստանում տեղական իշխանների և իշխանիկների ժամանակն անցել է, ՀՀ քաղաքացին ազատ է ու հպարտ։ Նա պատասխանատու է իր երկրի համար։ Սա է մեր հիմնական ուղերձը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս Հայաստանի փոփոխությունն այն է, որ բոլոր պաշտոնյաները ծառայում են ժողովրդին, իսկ ժողովուրդը տերն է։ «Գորիսի տերը Գորիսի բնակիչն է, մյուս պաշտոնյաները ծառայում են Գորիսի ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության տերը ՀՀ քաղաքացին է, բոլոր պաշտոնյաները ծառայում են ժողովրդին։ Սա է այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել։ Սա ձեր հաղթանակն է, այն ձեր ձեռքից բաց չթողնեք։ Երբեք թույլ չտաք, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, ծառայում է թալանին ու կոռուպցիային»,-նշեց երկրի վարչապետը։
Անդրադառնալով գորիսեցիների բարձրացրած հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում արդար դատական համակարգ ունենալու համար գործադիր իշխանությունը պետք է զերծ մնա դատարանների վրա ճնշում գործադրելուց։ «Ես հասկանում եմ, որ դատարանների վճռի նկատմամբ վստահություն չկա, բայց պետք է ամեն ինչ անենք, որ այդ վստահությունը մեծանա։ Այն դատավորները, որոնք կաշառքով, ինչ-որ ապօրինի միջոցներով վճիռ կիրականցնեն, մենք նրանց կհայտնաբերենք ու կհեռացնենք համակարգից, բայց գործադիր իշխանությունը դատականի նկատմամբ ճնշումներ չպետք է գործադրի ու հարկադրի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի