Հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին նախագիծն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Որոշմամբ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով ` «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում) «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում) «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում), «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին»:
ԱԺ արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի