Բաքվի երկնաքերը լուսավորել են Հայաստանի դրոշի գույներով
Բաքվի կենտրոնում գտնվող Հրո աշտարակների (Ադրբեջանի ամենաբարձր երկնաքերերը) վրա սխալմամբ պատկերել են Հայաստանի դրոշը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ:
Բաքվում ցանկացել են պատկերել Կոլումբիայի ազգային դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն շփոթել են գույների հերթականությունը, և արդյունքում ստացվել է Հայաստանի եռագույնի պատկերը:
Համապատասխան լուսանկարներն իրենց սոցկայքերում հրապարակել են ադրբեջանցի օգտատերերը:
Հիշեցնենք, որ դրոշի հետ կապված նմանատիպ մեկ այլ դեպք էր տեղի ունեցել կոլումբացի երգչուհի Շակիրայի՝ Բաքվում կայացած համերգի ժամանակ: Երգչուհին բեմում սխալ էր պահել իր երկրի դրոշը, ինչի արդյունքում տպավորություն էր ստեղծվել, թե Շակիրան ցուցադրում է Հայաստանի դրոշը:
Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի վերջին խաղում երեկ մրցել են Կոլումբիայի և Անգլիայի հավաքականները:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում գոլ չի գրանցվել, և գործը հասել է 11 մետրանոցներին: Արդյունքում Անգլիայի հավաքականը 11 մետրանոցներով վաստակել է քառորդ եզրափակչի ուղեգիր։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի