Բացահայտվել է ավելի քան 14 միլիոն դրամի յուրացման դեպք
Ոստիկանությունը շուրջ 14 միլիոն 640 հազար դրամի յուրացման դեպք է բացահայտել։
Ըստ հաղորդագրության, հունիսի 28-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցներն ապօրինություններ են կատարում:
«Նույն օրը, նյութերի նախապատրաստման ընթացքում, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների ու Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցներ Խալաթ Ռևազյանը, Գառնիկ Աբովյանը, Արտակ Քալաշյանը և Հրաչյա Սուքիասյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, 2008 թվականից մինչ օրս իրենց սպասարկման տարածքների բնակիչների անուններով, առանց վերջիններիս գիտության, ձևակերպել են տարբեր տեսակի սոցիալական նպաստներ և համակարգ են մուտքագրել իրականությանը չհամապատասխանող բնակության հասցեներ՝ ամեն ամիս կեղծելով այդ բնակիչների ստորագրությունները և փոստատարներից առձեռն ստանալով այդ գումարները՝ յուրացրել են շուրջ 14.640.000 դրամ», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:
Խարդախությամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի