Եվրամիության ղեկավարները Բրյուսելում Փաշինյանին շատ ջերմ կընդունեն. Սվիտալսկի
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի վստահ է՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելի Բրյուսել, Եվրամիության ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն։ Այդ մասին դեսպանը հայտարարել է «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդմանը տված հարցազրույցում:
Հարցին, թե Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը կհանդիպի՞ Եվրամիության պաշտոնյաների հետ, Սվիտալսկին պատասխանել է. «Չեմ կարող բացահայտել որեւէ բան։ Բայց շփումները ընթացքի մեջ են։ Վստահ եմ, որ երբ վարչապետն այցելի Բրյուսել, Եվրամիության ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն: Սակայն ամեն ինչ պետք է քննարկվի եւ համաձայնեցվի դիվանագիտական խողովակների միջոցով։ Մի քանի առիթներով Եվրամիությունը մեծ աջակցություն է հայտնել նոր կառավարության մտադրությունների հանդեպ, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդման, տնտեսության մեջ հավասար պայմանների ստեղծման, մարդու իրավունքների ամրապնդման եւ ազատ ու արդար ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք աջակցել այն տեսքով, ինչ Հայաստանի կառավարությունը պատշաճ կհամարի»:
ԵՄ դեսպանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ մտադրություններ ունի, նա ինչ ասում է, դա էլ նկատի ունի. «Կարծում եմ, որ մինչ այս նրա գործողությունները ցույց են տալիս, որ կառավարության հայտարարությունների եւ անձամբ վարչապետի հայտարարությունների նկատմամբ կա շատ լուրջ վերաբերմունք, որ այս կառավարությունն ունի քաղաքական կամք՝ անելու ամեն հնարավորը, որ այս խոստումները իրականություն դառնան։
Իհարկե, իրենց իսկ հայտարարություններով, գլխավոր նպատակը՝ դա նոր ընտրություններ անցկացնելն է, սա է առաջնային խնդիրը։ Եվ մենք այլ միջազգային դոնորների հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել այս գործընթացում»:
Սվիտալսկին հույս է հայտնել, որ խորհրդարանում տարբեր քաղաքական խմբակցությունների միջեւ քննարկումների արդյունքում կձեւավորվի Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ կոնսենսուս. «Այժմ այստեղ է գտնվում ՄԱԿ-ի տեխնիկական առաքելությունը, որի անդամները սպասելիքների վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացնում կառավարության եւ այլ քաղաքական ուժերի հետ։ Եվ մենք շատ կառուցողական են տրամադրված։ Միջազգային հանրությունը շատ կառուցողական տրամադրության մեջ է։ Հավատացած եմ, որ այս կառավարությունը ժողովրդի մեծ աջակցությունն է վայելում եւ արժանի է մեր աջակցությանը՝ բոլոր այն մտադրությունների ու ծրագրերի հարցում, որոնց ջատագովն այստեղ՝ Հայաստանում վերջին տարիներին եղել է Եվրամիությունը»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի