Սպիտակի դպրոցներից մեկի խորհրդի կազմում ընդգրկվել են գործող տնօրենի ընտանիքի ու գերդաստանի անդամները. (Լուսանկար)
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից ներկայացնելով մի լուսանկար, որում նշված են Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկի խորհրդի անդամների անունները, որոնք էլ պետք է ընտրեն տնօրենին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն։ Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, ով միաժամանակ թեկնածու է, ընտանիքի ու գերդաստանի անդամներով։ Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո նրանք ցանկանում են վերարտադրվել։
Հ.Գ. Շուտով խորհուրդների ձևավորման կարգը կփոխվի, ինչն այսպիսի խայտառակություններ թույլ չի տա։ Նաև կարող է հարց լինել, թե ինչպես է սա հնարավոր հիմա։ Ասեմ, որ օրենքը թույլ չի տալիս տնօրենի ընտրությունից երեք ամիս առաջ վերակազմավորել խորհուրդները։ Լուսանկարից նաև ակնհայտ է դառնում, որ մարզպետարաններն ու նախկին իշխանությունները թքած ունեին կրթության կազմակերպման վրա։ Այլապես տնօրենի հորեղբոր որդին իրենց քվոտայով չէր հայտնվի ցուցակում»։

Tweet


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի