ՊԵԿ-ը հսկողություն է իրականացնում տարբեր կազմակերպություններում
Պետական եկամուտների կոմիտեն հսկողություն է իրականացնում տարբեր կազմակերպություններում:
Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՊԵԿ-ի գերակա խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բոլոր գործարքների փաստաթղթավորման կարգավորումը, ներառյալ նաեւ ՀԴՄ-ով իրացումների դեպքում բոլոր կտրոնների տրամադրումը: Հետեւաբար, հարկային մարմինների թիրախում են այն ոլորտները, որտեղ մեծ է կանխիկ դրամաշրջանառությամբ բնակչությանը մատուցվող ծառայությունների կամ առեւտրի դեպքում ՀԴՄ կտրոնների չտրամադրման ռիսկերը: Այդ ոլորտների շարքում են նաեւ հանրային սննդի օբյեկտները եւ ավտոգազալիցքավորման ճանապարհային կետերը:
ՊԵԿ-ը վճռական է խնդիրը կարգավորելու հարցում, եւ այն հարկ վճարողներն, անկախ իրացման շրջանառությունների մեծ ու փոքր լինելուց եւ սեփականատերերի ով լինելուց, ովքեր չեն փոխում հարկային վարքագիծը եւ չեն գործում օրենսդրության շրջանակում, մշտապես գտնվելու են հարկային մարմնի թիրախային խմբերում եւ պարբերաբար իրականացվող վարչարարության ներքո:
Իսկ ինչ վերաբերում է ՀԴՄ շահագործման կանոնների մեկ տարվա ընթացքում խախտման 2-րդ դեպքին՝ գործունեության կասեցմանը, ապա գործող օրենսդրության համաձայն՝ հարկ վճարողը ինքնուրույն է որոշելու՝ փակել գործունեության օբյեկտը, թե վճարել սահմանված տուգանքը եւ շարունակել գործունեությունը:


















































Վճարիր հարկերդ, քնիր հանգիստ եւ մուշ-մուշ
Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող մեքենաների մաքսային ձեւակերպումները իրականացվելու են Գյումրիում
Ի՞նչ պետք է իմանա բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ եւ հեծանիվ ներմուծողը. ՊԵԿ-ի պարզաբանումը
Երգիչներին հարկելու գործընթացում ՊԵԿ-ն անցել է կոշտ միջոցների. (տեսանյութ)
Նորագավիթի ավտոմաքսատան նորանշանակ պետը Փաշինյանի վարորդի ազգականը չէ. ՊԵԿ-ը հերքում է տեղեկությունը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի