Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 28-ին ընդունեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց քաղաքապետի պաշտոնակատարին նշանակման առիթով` վստահություն հայտնելով, որ նա ազգանվեր ծառայությամբ իր ջանքերը կներդնի ի նպաստ քաղաքի բարեկարգման և կենսամակարդակի բարձրացման:
Նորին Սրբությունն անդրադարձավ Մայր Աթոռի կողմից իրականացված նախաձեռնություններին, որոնց շնորհիվ քաղաքն ավելի ներկայանալի և գրավիչ է դարձել այցելուների համար, ինչպես նաև ներկայացրեց ապագա ծրագրերը: Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց գործակցությունը հայոց հոգևոր կենտրոնի և քաղաքապետարանի միջև:
Իր հերթին Դիանա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության և օրհնության համար` ուրախություն արտահայտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ իր առաջին հանդիպման կապակցությամբ: Քաղաքապետի պաշտոնակատարը նաև կարևորեց Հայ Առաքելական Եկեղեցու՝ մասնավորապես Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական, բարեգործական ու կրթական ծրագրերը: Վերջինս պատրաստակամություն հայտնեց էլ առավել սերտացնելու առկա համագործակցությունը՝ ներդրում ունենալով Մայր Աթոռի հայրենաշեն ծրագրերում:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Դիանա Գասպարյանն անդրադարձան Էջմիածին քաղաքի խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի