ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը ստուգումներ է անում նախկին իշխանությունների հետ կապված ընկերություններում
«Հրապարակը» գրում է. «ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը ստուգումներ է անում տարբեր կազմակերպություններում: Մեր ուշադրությունը գրավեց 2 որոշում: Մեկը վերաբերում է Կիևյան փողոցում գտնվող «Տաշիր պիցցայի» մասնաճյուղին, մյուսը՝ Վանաձորի «Սեզամ գազ» ընկերությանը: 2 ընկերություններում էլ խախտումներ են հայտնաբերվել, ընդ որում՝ այս տարվա ընթացքում երկրորդ անգամ: Խոսքը ՀԴՄ կտրոն չխփելու մասին է: Եվ ՊԵԿ նախագահի 25.06.2018-ին կայացրած որոշմամբ այս հիմնարկները փակվել են 5 օրով: Թեև հնարավոր է, որ տուգանված ընկերությունները վճարեն լրացուցիչ գումար, և հիմնարկները չփակվեն: Դա օրենքով թույլատրված է: Ինչով են ՊԵԿ-ի այս որոշումներն ուշագրավ: Բանն այն է, որ այս հիմնարկներն ուղղակիորեն կապված են նախկին իշխանությունների հետ: Դրանցից մեկը, ինչպես հայտնի է, հայտնի ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին է պատկանում, իսկ «Սեզամ գազը»՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի