Եթե մենք այստեղ 2 միլիոն ենք, իսկ ՀՀ-ից դուրս ապրում է 10 միլիոն հայ, էլ ի՞նչ «սփյուռք»
«Առավոտը» գրում է. «Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ինձ թվում է՝ պետք է նախևառաջ փոխել Սփյուռքի նախարարության անունն ու գործառույթները: Եթե մենք այստեղ 2 միլիոն ենք, իսկ Հայաստանից դուրս ապրում է 10 միլիոն հայ, էլ ի՞նչ «սփյուռք»: Կառույցը Իսրայելի օրինակով պետք է կոչվի «հայրենադարձության և աբսորբացիայի» նախարարություն կամ նման մի բան: Եվ խնդիր պետք է դառնա հենց հայրենադարձությունը, նախևառաջ վերադարձն այն մարդկանց, որոնք Հայաստանից են գնացել վերջին 25 տարիների ընթացքում:
Դարձյալ վերցնենք ԱՄՆ-ում ապրող ՏՏ մասնագետի կամ Չելյաբինսկում ասֆալտ փռող մեր հայրենակցի օրինակները: Պահանջել, որ նրանք ամեն ինչ թողնեն և գան հայրենիք՝ իրատեսական չէ: Բայց նախարարությունը կարող է խրախուսել նրանց «ճանաչողական» այցը Հայաստան, թող հանդիպումներ ունենան, թող ծանոթանան շուկայի, նաև աշխատաշուկայի վիճակին, գուցե այլ հետաքրքրություններ գտնեն:
Այդ մարդկանց պետք է շահագրգռել: Միայն զգացմունքների վրա հաշվարկ անելը սխալ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի