USAID-ի ղեկավարը խոստացել է շարունակել Արցախի ականազերծման ուղղությամբ աշխատանքները
ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության (USAID) ղեկավար Մարկ Գրինը, պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի գրավոր հարցմանը, նշել է, որ Արցախում HALO Trust կազմակերպության ականազերծման աշխատանքի շահառուների թիվը գերազանցում է 125.000-ը, և խոստացել է «ավարտել ականազերծման գործընթացը հնարավորինս արագ և ամբողջապես»: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Գրինը նշել է, որ 2017 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ HALO Trust-ն ականազերծել է Լեռնային Ղարաբաղում ականապատված գոտիների 97,6 տոկոսը:
«Մեր վերջնական նպատակն է կարողանալ ականազերծված հայտարարել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Այս աշխատանքների շահառուների թիվը գերազանցել է 125.000-ը, դրանք փրկում են կյանքեր, կանխում են վնասվածքներ, տեղացիների համար աշխատատեղեր են ստեղծում և նպաստում են տնտեսության վերականգնմանը:
2017 թվականի հոկտեմբերին USAID-ն մոտ 2,8 միլիոն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին, որոնք կշարունակվեն մինչև 2019 թվականի սեպտեմբեր, երբ կավարտվի HALO Trust-ի հետ համագործակցությամբ USAID-ի օգնությունն ականազերծման աշխատանքներին»,- ասել է նա:
«Մենք ողջունում ենք ղեկավար Գրինի քայլը և կոչ ենք անում նրան ընդլայնել Արցախում ԱՄՆ-ի օգնության ծրագիրը՝ աջակցություն տրամադրելու կյանքը փոխակերպող Lady Cox վերականգնողական կենտրոնի աշխատանքներին: Կյանքեր փրկելուն ուղղված օգնությամբ Ամերիկան իսկապես ներդրում է անում խաղաղության մեջ»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի