Ով է ներգրավված 11 սուպերմարկետների գործով. ՊԵԿ փոխնախագահը պարզաբանում է
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված 11 սուպերմարկետներին ԱՁ–երի միջոցով գործելու թույլտվության տրամադրման գործով։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հունիսի 28-ին լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ եթե նոր ծանուցում ստանա, կրկին կներկայանա եւ կտա գործին վերաբերող իր ունեցած տեղեկությունները։
Հարցին, արդյոք բավարարե՞լ են իր պատասխանները ԱԱԾ-ին, Մաշադյանը հայտարարեց, որ չի կարող գնահատական տալ. «Պատասխանները չեմ կարող հնչեցնել, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում»,–հավելեց նա՝ նկատելով, որ ինքը ուներ որոշակի տեղեկություն ԱԱԾ կողմից հարուցված գործի վերաբերյալ։
ՊԵԿ փոխնախագահը պնդեց՝ ՊԵԿ–ը որեւիցե կազմակերպության արտոնություն չի տրամադրել. «ՊԵԿ–ը որեւէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկների պայմանավորվածություն ձեռք չի բերել։ Մենք չենք իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր մեկ տարածքում փորձել են 2 եւ ավելի կազմակերպիչների միջոցով գործել։ Իմ կողմից հայտարարություն այդ մասին արվել է»։
Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ներգրավվա՞ծ են արդյոք գործով, նա խնդրեց իրեն հարուցված քրեական գործով հարցեր չուղղել, «քանի որ նախաքննությունն է իրականացվում, իսկ դրանով կխախտեմ նախաքննության գաղտնիությունը»։
Դիտարկմանը՝ արդյոք հնարավո՞ր էր առանց նրանց «դաբրոյի» գործել՝ Մաշադյանը կարծիք հայտնեց, որ այդ բոլոր հարցերի պատասխանները կտա նախաքննությունը։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, ՊԵԿ փոխնախագահը ներկա եղե՞լ է այն հանդիպմանը, որի ժամանակ 11 սուպերմարկետների արտոնություն է տրվել ԱՁ–ներ բացելու հետ կապված, որին ի պատասխան Ռաֆիկ Մաշադյանը հայտնեց. «ՊԵԿ–ում ոլորտային բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, որտեղ քննարկվում են ոլորտին վերաբերող խնդիրները։ Այո՛, այն ժամանակ ես զբաղեցրել եմ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը եւ ի պաշտոնե մասնակցել եմ այդ քննորկումներին»։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ուղարկվել է ծանուցագիր, նա կհրավիրվի ԱԱԾ եւ ցուցմունք կտա: Խոսքն այն մասին է, որ Մաշադյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ է եղել ՊԵԿ-ի եւ 11 տնտեսվարողների (սուպերմարկետների) միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի նրանք 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել են 2 տոկոս շրջանառության հարկ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի