Վարչապետը կունենա երկու նստավայր. Օրինագիծը կառավարության օրակարգում է
Կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը, որը կներկայացնի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախագծի համաձայն` վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը:
Ըստ այդմ, նշվում է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանում է, որ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը:
Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր, որ իր տեղեկություններով՝ առաջիկայում հայտարարվելու է, որ վարչապետի միակ նստավայրը լինելու է հրապարակում գտնվող կառավարության շենքում, իսկ Բաղրամյան 26-ն օգտագործվելու է հիմնականում պաշտոնական արարողությունների ժամանակ, մեծամասամբ օտարերկրյա պատվիրակության:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ն է։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի