Ջերմուկցիները շարունակում են փակ պահել ճանապարհները
Ջերմուկում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները հայտարարել են, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ՝ չնայած վստահում, սիրում ու հարգում են կառավարության ղեկավարին: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հունիսի 26-ի առավոտյան հայտարարել են «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն ու Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը: Նրանք մայիսի 24-ին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը:
Նրանք կոչ են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ գնալ Ջերմուկ ու տեղում ծանոթանալ բողոքողների բարձրացրած խնդրին: Ջերմուկցիները մոտ մեկ ամիս է ժամանակ առ ժամանակ փակում են Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով Սոթքի եւ Ամուլսարի հանքերի գործարկման դեմ:
«Երեկ լսեցինք մեր վարչապետի՝ պարոն Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նա իրականում չգիտի Ջերմուկում անհնազանդության ակցիաները սաբոտաժ են, թե ժողովրդի իրական պահանջը: Դրա համար նրան հրավիրում ենք Ջերմուկ՝ մոտիկից ծանոթանալու ժողովրդի խնդրին»,-ասաց Ահարոն Արսենյանը:
Նա նշեց, որ իրենք չեն վստահում Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին եւ կարծում են, որ նա տեղի ունեցող երեւույթները այլ կերպ է զեկուցում կառավարության իր գործընկերներին: «Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը պարոն Ավինյանը հեռախոսազրույց ունեցավ նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, ով ասաց, որ մեր գիտնականները «Լիդիան Արմենիա» այցի ժամանակ կարծիք են փոխել, որը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Մենք չենք վստահում նրան, այլ կվստահենք մեր վարչապետին»,-ավելացրեց Ահարոն Արսենյանը:
Նրանք բարձր գնահատեցին կառավարության որոշումը ձեւավորել աշխատանքային խումբ, որը հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներգրավվածությամբ կստեղծի օբյեկտիվ եւ բազմակարծություն ապահովող հարթակ՝ հնարավորություն ընձեռելով արձանագրված իրավիճակի համար մշակել եւ ներդնել հասցեական լուծումներ: Աշխատանքային խումբը կղեկավարի Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
«Իրականում Արթուր Գրիգորյանին շատերս ենք ճանաչում, ծանոթացել ենք նրա հետ, գիտենք՝ ինչ փորձ ունի թե բնապահպանության ոլորտում, թե որպես իրավաբան»,-ասաց Վազգեն Գալստյանը՝ հավելելով, սակայն, որ կշարունակեն իրենց գործողությունները մինչեւ իրենց համար հստակ դառնան խնդրի լուծման ժամկետներն ու քայլերի հաջորդականությունը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի