ԱՄՆ-ում վագրը ցատկել է արգելոցի պատնեշի վրա՝ վախեցնելով այցելուներին (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Բաթոն Ռուժ քաղաքում՝ Լուիզիանայի պետական համալսարանի տարածքում, միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է ականատեսների ու համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, համալսարանի տարածքում գտնվող արգելոցում այցելուներից մեկը մեջքով հենվել է ապակե պատնեշին, որի հետևում ապրում են վայրի կենդանիները:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է վագրը դանդաղ մոտենում ու անսպասելիորեն ցատկում ապակե պատնեշի վրա՝ թաթերով հարվածելով այն հատվածին, որի հետևում կանգնած է տղամարդը:
Դրանից հետո տղամարդն ու մյուս այցելուներն արագ հեռանում են պատնեշի կողքից, սակայն վագրն այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում այցելուների հանդեպ ու հեռանում է:
«Հասկացա՝ ինչու չի կարելի մեջքով շրջվել վագրին»,- Facebook-ում գրել է տեսանյութը հրապարակած ականատեսը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի