Ե´վ ԵՄ-ն բարեփոխումների ակնկալիքներ ունի ՀՀ-ից, և´ ՀՀ-ն ակնկալիքներ ունի, որ կստանա վիզային ազատականացում
«168 ժամը» գրում է. «Չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կար հավանականություն, որ կփոփոխվեն նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների ծավալները, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած մնաց: Կարծես խորացման միտում չկա, սակայն նոր իշխանությունները պահպանում են այն նշաձողը, որը նախկին իշխանություններն են դրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին կարծիք է հայտնել վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Նրա որակմամբ՝ ներկայիս փուլը դրական է կողմերի հարաբերությունների համար, քանի որ կա առաջընթացի սպասում: Գոգոլաշվիլիի խոսքով՝ և´ ԵՄ-ն բարեփոխումների ու միգրացիոն ապօրինությունների վերահսկման տեսանկյունից որոշ ակնկալիքներ ունի Հայաստանից, և´ Հայաստանն ունի ակնկալիք, որ կսկսվեն վիզային բանակցությունները, և Հայաստանը, ինչպես և Վրաստանը, կստանա վիզային ազատականացում Եվրամիության հետ:
«Հարաբերությունների ամրության և հեռանկարայնության համար թեստային ժամանակաշրջան է»,- ասել է նա: «ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո հասկանալիորեն ՀՀ նոր իշխանություններն անցել են աշխատանքային ռեժիմի, ինչը ողջունելի է: Կողմերը ծանոթանում են միմյանց հետ: ԵՄ-ի համար հետաքրքրական է, թե ինչպես է պատկերացնում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան ՀՀ նոր իշխանությունը, ինչ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունի, որոնք դեռ անորոշ են»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է եվրոպացի փորձագետ Լոռ Դելքուրը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի