Ֆինանսների փոխնախարարի ֆինանսները
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 29-ին ֆինանսների փոխնախարար նշանակված Արման Պողոսյանը մեծ թվերի հասնող փոխառություններ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Պաշտոն ստանձնելու հայտարարագիր կայքում դեռեւս չկա: Մինչ այս նշանակումը Պողոսյանը զբաղեցրել է ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետի պաշտոնը:
Հայտարարագրի համաձայն՝ նախորդ տարվա սկզբին ունեցել է 84 հազար 594 ԱՄՆ դոլար փոխառություններ: Տարվա ընթացքում հանձնել է եւս 23 հազար 321 դոլար ու 19 միլիոն 633 հազար դրամ փոխառություններ: Արդեն տարեվերջին իրեն են վերադարձրել դոլարով արտահայտված ամբողջ փոխառությունները եւ իրեն «պարտք» են մնացել միայն 19 միլիոն 633 հազար դրամ:
Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 2 միլիոն դրամ, 67 հազար ԱՄՆ դոլար ու 2 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 15 միլիոն 593 հազար դրամ, որից 11 միլիոն 939 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 3 միլիոն 654 հազար դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի