Ռուսաստանի Արխանգելսկի մարզն ու Վայոց ձորը կհամագործակցեն առևտրի ոլորտում
Վայոց ձորի մարզն ու Ռուսաստանի Արխանգելսկի մարզը կհամագործակցեն առևտրի ոլորտում՝ մոտ ապագայում կառուցվելիք առևտրային տների միջոցով: «Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միության» վերահսկիչ խորհրդի առաջին նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝առևտրային տների միջոցով երկու պետությունների մարզերը հնարավորություն կունենան ներկայացնելու և իրացնելու մարզի արտադրանքը: «Վայոց ձորի մարզն առաջարկելու է տարբեր տեսակի չրեր, գինիներ, պանրի տեսականի, իսկ թե ինչ ունի առաջարկելու Արխանգելսկի մարզը Վայոց ձորին, կքննարկվի այսօրվա նիստում»,-ասաց նա:
Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ հավելեց, որ երկու մարզերի համար արտադրական հնարավորությունների փոխանակման հիմք է դրվում: «Այսօր Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը հյուրընկալել է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ում հետ քննարկել են հետագա համագործակցության հարցեր նաև զբոսաշրջության ոլորտում»,-նշեց նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի