Արխանգելսկի մարզի նահանգապետին ընդունել է Սուրեն Պապիկյանը
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն հունիսի 20-ին հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունների 100-ամյակների պատմությունը համագործակցության նոր որակի և հեռանկարների հնարավորություն է ստեղծում։ «Հայաստանն այսօր նոր որակի հարաբերություններ հաստատելու հնարավորություն է ստացել, և մեր գործընկերային-դաշնակցային հարաբերությունները պետք է ամրապնդվեն ու խորանան, ինչը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից»,-ասել նախարարը։
Իգոր Օռլովը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկարամյա, ջերմ և ընկերական հարաբերությունները նմանօրինակ հանդիպումներից հետո զարգացման նոր ձևաչափեր, ծրագրեր և լուծումներ են ստանում։ Իգոր Օռլովը հայտնել է, որ վերջին հինգ տարիներին երկու մարզերի միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են մոտ հինգ անգամ և լրացրել, որ «Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն» ոչ առևտրային կազմակերպությունը հնարավորություն է ստեղծում հայկական սփյուռքի գործուն ներգրավվածությամբ բացահայտել գործարար և առևտրային կապերի զարգացման համար հեռանկարային նոր հնարավորություններ։
Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը հայ-ռուսական հարաբերությունների սերտացման և առկա ներուժի լիարժեք ու ամբողջական դրսևորման համար։ Կարևորելով զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ նախարարը միաժամանակ տեսակետ է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, և այս հարցում հայկական համայնքը պետք է համակարգված և ակտիվ աշխատանք կատարի։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, ավիացիոն հաղորդակցության պարզեցման ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունն ունի դեռևս չբացահայտված հնարավորությունների շերտեր, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի