«Ա՛յ տուշոնկա». Պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը լրագրողին վիրավորեց՝ նրան տուշոնկա անվանելով
Հունիս 20,2018 11:57 2113 ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողներից մեկին՝ Փայլակ Ֆահրադյանին վիրավորել էր՝ անվանելով՝ «այ տուշոնկա»:
Պատճառը եղել է այն, որ լրագրողը հարցրել է՝ դուք ազգակցական կապերի մեջ եք Մանվել Գրիգորյանի հետ, օգտվե՞լ եք զինվորի բաժին տուշոնկաներից:
Aravot.am-ը Անդրանիկ Կարապետյանին հարցրեց՝ դուք մեր գործընկերոջը վիրավորել եք՝ նրան «տուշոնկա» անվանելով, ի՞նչն է պատճառը՝ նա պատասխանեց. «Ձեր գործընկերը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս պատգամավորի նկատմամբ, որը շատ վիրավորական է: Օրինակ, ինձի հարցրեց՝ դուք էդ տուշոնկայից օգտվե՞լ եք, դա ասելու բա՞ն է պատգամավորին»:
Կարապետյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հետ քավոր-սանիկ են, բայց լավ հարաբերությունների մեջ երբեք չեն եղել. «Ինձ ասում ա՝ դուք ազգականներ եք ու օգտվե՞լ եք էդ տուշոնկաներից, դա վիրավորական չի՞, երեխեք ջան»:
Մեր դիտարկմանը, որ լրագրողները իրավունք ունեն իրենց հետաքրքրող հարցերը տալ՝ նա պատասխանեց, որ անձնական վիրավորանք է ընկալել հարցը. «Ես դա վիրավորական եմ համարում»:
Կարապետյանի խոսքով՝ «Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է եղել ու հերոս լինելով հանդերձ՝ բանակի սննդին են կպնում, ու երբ այդ նույն հարցը ուղղում են ինձ, ես դա վիրավորական եմ համարում: Յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ դրանից պետք է վիրավորվի: Ինքը, որպես տղամարդ, պետք է հասկանա, որ դա վիրավորական է, եթե իգական սեռի լրագրող ինձ հարցներ՝ ես դա ուրիշ ձեւ կհասկանայի, բայց ինքը, որպես տղամարդ, դա գիտակցելով՝ որպես վիրավորական հնչեցրեց»:
Մեր զարմանքին, որ լրագրողը ԱԺ-ում որպես տղամարդ չի, չէ՞, նա հավատարմագրված լրագրող է, լրագրողի սեռը ի՞նչ կապ ունի հարցի հետ՝ նա պատասխանեց. «Ինքը, որպես արական սեռի ներկայացուցիչ, տարբերություն կա, չէ՞»:
Անդրանիկ Կարապետյանը ներողություն խնդրեց լրագրողից՝ իր բառի համար: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ հարաբերություններին՝ Կարապետյանն ասաց, որ նա իր ազգականը չի, ընդամենը հարսանիքի քավորն է:
Մանրամասները՝ տեսանյութում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի