Հասցեատերը, որին ուղղված էր գրառումը, հասկացել է
«Հրապարակը» գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ որոշ լրատվամիջոցների մեղադրել էր «հակապետական» գործունեության մեջ, բուռն քննարկումների տեղիք է տվել։
Վարչապետի մամուլի խոսնակին հարցրինք, թե հատկապես որ հեռուստաընկերություններին է վերաբերում այն, և ինչ «հակապետական» գործունեություն են իրականացրել դրանք, բայց կոնկրետ պատասխան չստացանք։
«Հասցեատերը, որին ուղղված էր գրառումը, հասկացել է, թե իրեն ինչ ենք ասել։ Եթե պարզվի, որ չի հասկացել, այդ ժամանակ կհրապարակայնացնենք խնդիրը»,- ասաց Արման Եղոյանը։
Վերաբերում էր Նախիջևանի սահմանն առաջ տալո՞ւն, «Սասնա ծռերի» ազատմա՞նը, կադրային քաղաքականությա՞նը։ «Ոչ։ Գրառման մեջ խոսվել է այն մասին, որ մարդը, հեռուստաընկերությունը դիտավորյալ քայլ է անում, ինչն անընդունելի է, ու ինքն էլ գիտի, որ անընդունելի է։ Ուզում եմ կրկնել, որ այդ քայլն իշխանությունների դեմ չէ, այլ պետության»։ Իսկ ինչո՞ւ չեք ասում, թե ինչի մասին է խոսքը, այն առնչվում է «Երկիր մեդիայի» շաբաթ օրվա վերլուծականի՞ն։ «Ոչ, չի առնչվում»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի